ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Ձևավորվում է հակառուսական կոալիցիա․ իշխանությունների «պլան Բ-ն»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային և շոկի մեջ։ Ակնհայտ է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը, որը, բացի հանրային պահանջից, նաև քաղաքական ծանրակշիռ մեծամասնության պահանջ է։ Երկրում ձևավորվել է «կոնսենսուս -1» ձևաչափ, որտեղ բոլորը՝ քաղաքական ուժերը, նախկին և ներկա նախագահները, նախկին վարչապետները, գիտական և մշակութային դեմքերը (բացի իշխանական կամ իշխանությանը հարող մի քանիսից), ընդդիմադիր կուսակցությունները, կրթական ու գիտական հաստատությունները, տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ, նաև հոգևոր հայրերը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այս ամենով հանդերձ, սակայն, Փաշինյանը հրաժարվում է կատարել մեծամասնության պահանջը, իր թիմակիցները մեծագույն ուժ են գործադրում՝ ցույց տալու համար, թե երկրում բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձեր է անում որևէ կերպ վերականգնել իր հեղինակության փշուրները, բայց ապարդյուն։ Ցանկացած խոսք, գրառում, ուղերձ հանդիպում է հանրության դժգոհությանը և, որ իր համար ամենից ցավոտն է, զայրույթին։ Քաղաքական վերադասավորումները ևս չեն թեթևացնում ժողովրդական ցասումը, նախարարներ ու մարզպետներ փոփոխելն արդյունք չի տալիս։ Իշխանությունը, սակայն, չի հանձնվում՝ դաշտ բերելով հերթական պլանը։ Այսպես, ըստ առկա տեղեկությունների, իշխանությունը «պլան Բ» է մշակել, որ երբ անհնար դառնա Փաշինյան անձի գոյությունը քաղաքական դաշտում, նրա հրաժարականի պարագայում իշխանական խմբակցությունը կարող է առաջադրել մեկ այլ «հեղափոխականի»՝ Արարատ Միրզոյանին։

Արարատ Միրզոյանը, համարվելով հակառուսական ուժերի ներկայացուցիչը Փաշինյանի իշխանության մեջ, սկսել է քաղաքական կոնսուլտացիաները՝ այս տարբերակի հավանականության դեպքում իր հավանական աջակից հակառուսական ուժերի և գործիչների աջակցությունն ստանալու համար։ Արարատ Միրզոյանը վերջին շաբաթում հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական «արևմտամետ» և մեծամասամբ «հակառուս», «հակապուտինյան» գործիչների հետ։ Միրզոյանի դեմքով փորձ է արվում ստեղծել իշխանական «ազգային համաձայնություն», սակայն իրականում հակառուսական վեկտոր ունեցող մի միավորում, որը կդիմագրավի ռուսական ազդեցությանը հետպատերազմյան Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտում։ Գործող ԱԺ նախագահը, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, առնվազն 20 տարվա ընդգծված հակառուս Արամ Սարգսյանի հետ։ Մյուս գործիչը արևմտյան լիբերալ արժեքները փառաբանող «ՄԱԿ» կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանն է, հաջորդը՝ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Նշվածները ոչ այնքան կուսակցական գործիչներ են, հատկապես վերջին տասնամյակում, այլ ավելի շատ հանդիսանում են արևմտյան կողմնորոշմամբ և, որ ավելի կարևոր է, ֆինանսավորմամբ գործող տարատեսակ մեդիա հարթակների սիրելի հյուրերը։ Արամ Սարգսյանը հայտնի է հանրությանը առավելապես նրանով, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է և հաճախ է հոլովում նրա անունը, հիմնականում՝ անտեղի։ Արամ Սարգսյանն առիթը բաց չի թողնում տարբեր թեմաներով հարցազրույցներում վատաբանել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի իշխանություններին, մշտապես քննադատում է՝ սկսած 102-րդ ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարությունից մինչև ՀԱՊԿ և ԵՏՄ անդամակցություն։ Նույնը կարելի է ասել Լևոն Շիրինյանի մասին, որը 2,5 տարի արևմտյան և սորոսական մեդիաների սիրելին է, ու դարձյալ նույն քարոզչական թեզերով՝ թե որքան վատ է Ռուսաստանի հետ բարեկամությունը, պետք է խզել, հրաժարվել, ընդհուպ՝ «ավելի լավ է թուրքի շուն լինել, քան ռուսի հպատակ». սա իր միտքն է՝ հնչեցրած բազմահազարանոց լսարան ունեցող մեդիահարթակում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>