Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձինք կգտվեն բժիշկների հսկողության տակ. ԱՆ
Դիտել նաև
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
32-ը եկան, մնացած գերիները ուզած-չուզած պետք է Նիկոլին ներեն. «Կարճ ասած» (տեսանյութ)
32 գերի վերադարձել է Հայաստան․ հայտնի են նրանց անունները
Փաշինյանը ընտրություններից առաջ գերիների վերադարձի համար 1-2 ամիս էր խոստանում, իսկ հիմա խուսափում է ժամկետ նշել. Տեսանյութ
Գերիների հարազատներն անժամկետ նստացույց են սկսել կառավարության դիմաց. Irakanum.am
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը:
Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ:
Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, գործընթացը գտնվում է նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո:

