Հետընտրական Թուրքիա. արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել ևս երեք ամսով (տեսանյութ)
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Թուրքիայում զանգվածային ցույցեր են ընթանում հանրաքվեի արդյունքների դեմ: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ: Ցույցի վայրը շրջափակել են ոստիկանները: Դեռ բախումներ չկան:
Չդադարող ցույցերի համապատկերին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կառավարությանը խորհուրդ է տվել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով, հաղորդում է «Россия 24»-ը:
Ընդդիմությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բողոքարկել դատարանում:
Այն, որ քվեարկությունը չի համապատասխանել Եվրոպայի Խորհրդի նորմերին, նշել են նաև ԵԱՀԿ-ում: Արձագանքել են նաև Գերմանիայում: Անգելա Մերկելը պաշտոնական Անկարային կոչ է արել թույլ չտալ պառակտում հասարակության շրջանում:
Zham.am

