Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Հայաստանի ԱԳՆ. Տեսանյութ
Դիտել նաև
Ալիևը հասավ իր մուրազին՝ քանդել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը․ Վրթանեսյան
ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարությունից դատելով սուբստանտիվ հարցերի քննարկումն արդեն սկսված է
Երիտասարդ տղան Մինսկում բողոքի ցույցի ժամանակ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել. Տեսանյութ
Մինսկում ուժայիններն իջեցրել են վահաններն՝ ի նշան համերաշխության
Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու. Լուսանկար
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Հայաստանում: Քիչ առաջ նրանք ժամանեցին ԱԳՆ, սակայն նրանց շարքում էր ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Համանախագահները չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ Երևան կժամանի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։ Նրանք հանդիպումներ կունենան ԱԳՆ-ում, ինչպես նաև կառավարությունում։

