Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե՝ հետ գնացեք ձեր դիրքերը. Սյունիքի մարզպետ

Կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը` մեկնաբանելով Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները Նա հերքեց նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը։«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,– պատմեց մարզպետը։ Մելիքսեթ Պողոսյանը նշեց նաև, որ մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։

Հիշեցնենք` քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել ու որ թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։

Նշենք, որ երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էր այս տարածաշրջանին` չբացառելով, որ առաջիկայում հնարավոր է լարվածություն առաջանա նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հետ կապված։ Վարչապետի մեկնաբանմամբ, այդ շրջանների մասին համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին, ցավոք, այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն` ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Եվ եռակողմ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում։ «Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, որի սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ»,– ասել էր Փաշինյանը։ Վարչապետը հայտնել էր, որ կան իրադրության լուծման մի քանի առաջարկներ ու տարբերակներ, և հայկական կողմն առաջիկայում պետք է որոշում կայացնի այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ: Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի խոսքով, Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների` հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած հատվածը Սյունիքի մարզային սահմանից գտնվում է 20-25 կմ հեռավորության վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>