Հավաք և երթ՝ Մինսկի խմբի այցի առիթով
Դիտել նաև
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
Երբ կանցկացվեն վարժական հավաքները. Սուրեն Պապիկյանը կառավարությանը կներկայացնի 2026 թվականի ժամանակացույցը
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
Ինչո՞ւ են դատավորները հավաքվելու
Հավաքվել են հարց լուծելու. հայտնվել են իրավապահները և «բռնել» են նրանց
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կոչ է անում վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, հավաքվել Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար: «Հավաքի և երթի նպատակն է՝ մեր դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ: Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը կշարժվի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Խնդրվում է ներկայանալ բացառապես Հայաստանի Հանրապետության դրոշներով:

