Սարիթաղցիները վաղվանից կվերսկսեն իրենց նստացույցը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց
News.am-ը գրում է.
Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատներն ապրիլի 18-ից կվերսկսեն նստացույցը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը: Նա նշեց, որ գլխավոր դատախազությանն իրենք մի քանի օր ժամանակ էին տվել, սակայն, այդպես էլ չի կատարվել իրենց պահանջները եւ հենց այդ պատճառով էլ կրկին վերսկսելու են նստացույցը:
Նշենք, որ կալանավորվածների հարազատները պահանջում են փոխել առաջադրված մեղադրանքը՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասը փոխարինել 316-ի 1-ին մասով եւ ազատ արձակել իրենց հարազատներին:
Շարոնակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

