Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը

Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են։
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի։

Հեռացում կատարվածի համար

■ Մերժել է նախորդ տասնամյակների բանակցային բազան՝ առաջ քաշել իր «նոր կետից» դրանք սկսելու գաղափարը։ Ն. Փաշինյանը դրանով բանակցությունները հանգեցրել է փակուղու և պետությունը տարել պատերազմի
■ Ունենալով պատերազմը շուտ դադարեցնելու մի քանի հնարավորություն՝ մերժել է դա անել՝ պատճառ դառնալով հազարավոր զոհերի և տարածքային կորուստների։

ա/ Պատերազմի հետևանքով ունենք մոտ 5 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ, նաև մեծ թվով ծանր վիրավորներ, ունենք անհետ կորածներ և գերիներ։
բ/ Պատերազմի հետևանքով ունենք ահռելի տարածքային կորուստներ։
գ/ Պատերազմի հետևանքով ունենք Հայաստանի քանդված անվտանգային համակարգ և պետության լինել-չլինելու խնդիր։

Հեռացում կատարվելիքի համար

Հետպատերազմյան Հայաստանը կանգնած է ծանրագույն հեռանկարի առաջ.

■ Անվտանգության համակարգի վերականգնում
■ Բանակցություններ Արցախի շուրջ
■ Բանակցություններ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ
■ Բանակցություններ Թուրքիայի հետ
■ Ռուսաստանի հետ խորքային նոր հարաբերությունների ձևավորում
■ Տնտեսության և ֆինանսական շուկաների փրկում. այստեղ փլուզումների վտանգը շաբաթների հարց է։
■ Վիրավորների հանդեպ հոգածություն։ Մենք ունենալ հազարավոր ծանր վիրավորներ՝ անդամալույծ, հաշմանդամ 18-20 տարեկաններ։ Եվ մենք պարտավոր ենք նրանցով լրջորեն զբաղվել։
■ Աշխարհում Հայաստանի պարտված պետության համբավի վերափոխում։
■ Հայկական աշխարհի նոր օրակարգի ձևավորում։

Այս խնդիրներից յուրաքանչյուրի լուծումը Ն. Փաշինյանի ունակություններից վեր է, իսկ չլուծելը բերելու է նոր պատերազմի։ Ընդ որում՝ շատ արագ, շատ սահուն։

Օբյեկտիվորեն պարտված ղեկավարը չի կարող պետության վերականգնումը ղեկավարել։ Բաքվի շքերթը ցույց տվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն հստակ որոշում՝ հոգեբանորեն և բարոյապես ճզմել Հայաստանն ու հայ ժողովրդին։ Սա առաջիկա տարվա նրանց քաղաքականությունն է։ Ամեն առիթով փորձ է արվելու նվաստացնել և ստորացնել մեր պետությունը։ Օրինակ՝ եթե մի անհավանական կերպով Փաշինյանը մինչև ապրիլ մնաց իշխանության, ապա Էրդողանը ապրիլի 24-ի նախօրյակին հայ ժողովրդին «արգելելու» է նշել ցեղասպանության օրը՝ սպառնալով նոր ռազմական հարվածով, իսկ հաջորդ օրերին մեծացնելու է սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը մի կարճ ժամանակ հետո հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար կազմակերպելու է պրովոկացիաներ՝ լոկալ ռազմական հարվածներ հասցնելու համար։ Նրանք խնդիր են դրել Հայաստանը վերջնականապես ջարդել՝ պատմական երկար ժամանակահատվածի համար։

Ձևակերպված հարցադրում

Արդյոք բանակցությունները փակուղու հասցնելը, երկիրը պատերազմի բերելը, պատերազմը ժամանակին չկանգնեցնելը Փաշինյանն արել է դավաճանությա՞ն արդյունքում, թե՞ չհասկանալով՝ փնթի, մեծամիտ, անգրագետ կառավարման հետևանքով. այս հարցն արդեն ցեցի պես մտել է յուրաքանչյուրի տուն։ Այդ հարցը պիտի պատասխան ստանա։ Օրակարգում նման հարց ունենալով՝ որևէ պետություն չի կարող չքանդվել։ Այդ հարցը նշանակում է, որ մենք ամեն օր կարող ենք ստանալ մի նոր դավադրություն, մի նոր պատերազմ կամ մի նոր այլ ողբերգություն։
Դավաճանության վարկածի հերքումը, որքան էլ տարօրինակ հնչի, Փաշինյանի ձեռքում է։ Նրա ինքնակամ հրաժարականը հակադավաճական թեզի ամենակարևոր ապացույցն է։ Նրա՝ ամեն կերպ մնալը, երկրի հաշվին պաշտոնից կառչելը՝ խոսելու է հօգուտ այդ վարկածի։

Հասկանալ իմ քայլին

Վստահաբար՝ «Իմ քայլի» զգալի մասը հասկանում է, որ Փաշինյանի օրոք պետության առաջ կանգնած սուր հարցերը չեն լուծվելու։ Հասկանում է ռիսկերի մեծ մասը։ Հասկանում է կատարվածի ողբերգականությունը։ Այսքանով հանդերձ՝ դեռ Փաշինյան է պաշտպանում։ Այս մարդկանց հետ պետք է հանգիստ և առարկայական խոսել՝ պայմանով, որ այդ խոսակցությունն ունի սահմանափակ ժամկետ, որովհետև նրանց համառությունը մի պահից վտանգում է պետության գոյությունը։ Հասկանանք՝ ի՞նչ են ուզում նրանք.

■ Իրենց մանդատնե՞րը. պետք է պայմանավորվել
■ Անվտանգության երաշխիքնե՞ր. պետք է տալ
■ Պաշտոննե՞ր. պետք է պայմանավորվել (իհարկե՝ ըստ մասնագիտական ունակությունների)
■ Փոխհատուցու՞մ, վարկի մարու՞մ, աջակցություն հիպոթեքի հարցու՞մ. պետք է անել։

Առաջարկում եմ դադարեցնել բակերում դավաճան գոռալը։ Նրանք ունեն երեխաներ, ծնողներ։ Նրանք արել են, մենք չանենք։ Փոխարենը ֆիքսում ենք ժամկետները և հետները խոսում՝ խաղաղ ու առարկայական։
Խաղի կանոնը միակն է՝ ֆիքսված ժամկետներում պայմանավորվածությունները սրբորեն պահպանվում են։ Խելամիտ ժամկետներում չպայմանավորվելու դեպքում որևէ երաշխիք, որևէ պայմանավորվածություն այլևս չի գործելու։

Չհասկանալ Իմ քայլին

Ինքս ընդգծված կողմ եմ «Իմ քայլի» հետ հանդարտ երկխոսության՝ առանց սպառնալիքի և վիրավորանքի, ուղղակի տեսնել, որ դիմացը մարդ է ու այդպես կառուցել խոսակցությունը։ Մյուս կողմից՝ չպետք է վախենալ դիմացդ մարդու բացակայության փաստից.

«Իմ քայլի» երեք պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը, Հայկ Գևորգյանը, Վահագն Հովակիմյանը, երկար տարիներ աշխատել են իրենց գործընկեր Գեղամ Նազարյանի հետ, հարյուր անգամ սեղան նստել, նրանց երեխաները մեծացել են միասին։ Հիմա Գեղամի տղան պատերազմի անհետ կորածներից է՝ 18 տարեկան տաղանդավոր մի տղա։ Այս երեք պատգամավորները Գեղամի՝ իրենց ընկերոջ տուն չեն գնացել, չեն զանգել, ցավակցել, աջակցություն առաջարկել՝ որոնման հարցերում։ Որ հանկարծ Նիկոլը չջղայնանա, քանի որ Գեղամի կայքը Նիկոլի դեմ նյութեր է տպում։ Այս երեքը՝ որպես պատգամավոր ու ընկեր, պարտավոր էին Գեղամի թևը մտած՝ պտտվել դիահերձարաններով (ինչպես անում են ուրիշները), հիմնարկից հիմնարկ վազել՝ մի որևէ նորության հետևից , բայց նրանք նույնիսկ չեն զանգում ցավակցելու. Նիկոլը հանկարծ կիմանա, Նիկոլը հանկարծ կբարկանա։ Արժե՞ արդյոք Նիկոլից ստացած մանդատը նման կյանքի դիմաց։

Ինչո՞ւ եմ սա ասում. «Իմ քայլի» մի զգալի մասը նորմալ մարդիկ են, գուցե հիմա շոկի մեջ են, ունեն անհանգստություններ ու տատանվում են, բայց նրանց հետ կարելի է ու պետք է խոսել։ «Իմ քայլում» կան նաև այնպիսիք, որոնց հետ որևէ իմաստ չունի խոսելը. մանդատ՝ ես-ի դիմաց գործարքը վաղուց է կայացել։ Եվ առաջիկա ժամերին իմքայլականներից յուրաքանչյուրը պետք է որոշում կայացնի՝ ո՞ր խմբում է ինքը։ Իսկ Նիկոլը, միևնույն է, շուտով գնալու է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>