«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան
20
Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. վարչապետ. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի նախագահ,
Պետությունների հարգելի ղեկավարներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որին կցանկանայի նաև ջերմորեն ողջունել Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին:

Սա Բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին նիստն է, որի կապակցությամբ կցանկանայի իմ ելույթը սկսել ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահությանն ուղղված շնորհակալական խոսքով: Ստեղծված ֆորսմաժորային պայմաններում Մինսկի նախագահությունը՝ անդամ երկրների աջակցությամբ և Հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքով, արդյունավետ և օգտակար էր:

Համավարակն ու մարտահրավերները, որոնց բախվել ենք այս տարի, նշանակալից հարցեր են առաջացրել: Դրանով հանդերձ՝ դա չի հանգեցրել Միության գործունեության շրջանակների նեղացմանը: Հակառակը, դժվարությունները մեզ միավորեցին: Ավելին, նրանք ընդգծեցին արդյունավետ գործող ինտեգրացիոն միավորման կառուցումն ավարտելու գործընթացներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, Միության, որի նպատակն է ստեղծել պայմաններ մեր տնտեսությունների հետագա մերձեցման և դրանց ինտեգրման մակարդակի բարձրացման համար:

Այս տեսակետը հաստատվեց հենց ճգնաժամի պայմաններում, որի հաղթահարման գործում անվիճելի է այն աջակցության կարևորությունը, որը մենք ստացանք և շարունակում ենք ստանալ մեր գործընկերներից: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ համավարակի տարածմանը հակազդելու և այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում անգնահատելի օգնության համար:

Այսօրվա մարտահրավերները հաղթահարելու քայլերի համատեքստում հնարավոր չէ շրջանցել այն փաստը, որ աշխարհագրական հեռավորությունը և Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար: Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անարգել կապերը Միության մնացած երկրների հետ մեզ համար ունեն հիմնարար նշանակություն: Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են, և, հետևաբար, ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր արդիական նշանակություն ունի:

Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման շրջանակում կցանկանայի նշել նաև «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը: Այս համատեքստում անառարկելի է մեր երկրների արտաքին տնտեսական կապերը պահպանելու համար միջոցառումների կիրառման կարևորությունը ինչպես բուն Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների և նրանց միավորումների հետ:

Հարգելի գործընկերներ,

Այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով, որ Կուբայի Հանրապետությանը և Ուզբեկստանի Հանրապետությանը պաշտոնապես կշնորհվի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ: Այս կապակցությամբ ես կցանկանայի ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին: Մենք հաստատում ենք մեր հանձնառությունն ու համագործակցության պատրաստակամությունը:

Հուսով ենք, որ դիտորդ պետությունների ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացման մեջ առաջիկայում կարտացոլվի փոխադարձ առևտրի և տնտեսական համագործակցության աճի մեջ: Սա նաև կնպաստի մեր երկրների ներդրումային գրավչության բարձրացմանը:

Կարծում ենք, որ ԵԱՏՄ արտաքին փոխգործակցությունը պետք է աճ ապահովի նոր փոխշահավետ նախագծերի շնորհիվ, որոնք ընդլայնում են այս կամ այն երկրի հետ հետագա համագործակցությունը: Մենք այս տեսանկյունից ենք դիտարկում նաև Իրանի հետ 2018 թվականին ստորագրված միջանկյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին առաջարկվող որոշումը:

Հայաստանը մտադիր է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և նպաստել ԵԱՏՄ-ի դիրքավորմանը միջազգային ասպարեզում որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: Վստահ ենք, որ այսօր ընդունված «2021 թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» և «Միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին» փաստաթղթերը կարևոր ներդրում կունենան այդ նպատակների իրականացման մեջ:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանն առաջնահերթ է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակումը և վերջնական համաձայնեցումը: Մենք պետք է փոխզիջումային լուծումներ գտնենք, որոնք թույլ կտան ավարտին հասցնել մեր ինտեգրացիոն միավորման համար այս չափազանց կարևոր գործընթացը:

Մենք հավատարիմ ենք համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշմանը: Մասնավորապես, համոզված ենք, որ Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման առաջին փուլի շրջանակում անցած ժամանակահատվածում Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կցանկանայի շեշտել երկրորդ փուլի կարևորությունը, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության համար ընդհանուր գազի շուկայի ձևավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծումը: Այս կապակցությամբ մենք ևս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարևոր հանգրվան կդառնա Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման համար:

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին և ծառայություններին սակագնային արտոնություններ տրամադրելու հարցը: Կարծում ենք, որ խնդրի մշակման վերաբերյալ միջկառավարական խորհրդի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը համապատասխանեցնել ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին։ Սա նաև կհանի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մակարդակով և ԵԱՏՄ դատարանի կողմից հարցը ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Հաշվի առնելով այն փաստը, որ 2021 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը փոխանցվում է Ղազախստանի Հանրապետությանը, ելույթիս վերջում ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ղազախ ընկերներին և հաստատել Հայաստանի Հանրապետության՝ նախագահող կողմի և անդամ երկրների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը` ի շահ Միության հետագա զարգացման։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրման խորացմանն ու զարգացմանը վերաբերող ավելի քան երկու տասնյակ հարցեր: Դրանց շրջանակում որոշում է կայացվել Ուզբեկստանին և Կուբային շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ:

Անդրադարձ է կատարվել եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորումների և այլ ոլորտներին վերաբերող թեմաների: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>