ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Հայաստանում դեռ երբեք «ժողովրդավարությունն» այսքան վանդակապատ չէր եղել

«Հրապարակ» թերթը գրում է«Կառավարությունն այլևս առաջվանը չէ։ Վաղուց չէինք եղել գործադիրի նիստին, երեկ եղանք, ու անմիջապես աչքի զարնեցին փոփոխությունները, որոնք, հաստատ, դեպի լավը չէին։ Նախ՝ կառավարության շենքը դրսից մի քանի շերտով շրջապատել էին ոստիկանները։ Ներսից էլ լուսամուտները պատել էին ճաղավանդակներով, որ եթե հանկարծ ցուցարարներին հաջողվի ճեղքել մահակներով ու վահաններով զինված ոստիկանական պատնեշը և կոտրել լուսամուտները, միևնույն է՝ ներս մտնել չկարողանան։ Հայաստանում «ժողովրդավարությունը» երբեք այսքան վանդակապատ չի եղել։

Շենքի ներսում ևս պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէր։ Նախ, փոփոխություններ էին կատարվել լրագրողների «աշխատանքային միջավայրում»։ Մեզ այլևս չի թույլատրվում բարձրանալ և կանգնել կառավարության նախասրահի աստիճանների վրա, որտեղից ավելի հեշտ էր մեզնից ճողոպրող նախարարներին «որսալը»։ Ասացին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Թե 2.5 տարի անց ինչով են լրագրողները սկսել սպառնալ 5-րդ հարկում պինդ փակված վարչապետի անվտանգությանը, այդպես էլ ո՛չ անվտանգության ծառայությունից, ո՛չ լրատվական վարչությունից հոդաբաշխ պատասխան չստացանք։ Թերևս նաև այդ առիթից օգտվելով՝ նախարարների և մյուս պաշտոնյաների մեծ մասը ընդամենը մի քանի րոպե տևած կառավարության նիստից հետո, բառի բուն իմաստով, ճողոպրեց ետնամուտքով՝ չպատասխանելով մեր ոչ մի հարցի։

Նիկոլ Փաշինյանին դեռ «մեծարգո պարոն վարչապետով» դիմող Սուրեն Պապիկյանին, օրինակ, ուզում էինք մի քանի հարց ուղղել, սակայն նա հրթիռի արագությամբ փախավ մեր տեսադաշտից այնպես, որ չհասցրինք անգամ դեմքի արտահայտությունը ֆիքսել՝ արդյոք գո՞հ էր կատարվածից, որ Արցախի 80 տոկոսը չկա, իսկ իր պատասխանատվության ներքո գտնվող Սյունիքի մարզից էլ թշնամին ամեն օր մի կտոր հող է մեզնից խլում։ Եվ մեկը չկա պատկան մարմիններից, որ դրանց հետ մղի կամ հետները բանակցի և թույլ չտա, որ Հայաստանը մաս-մաս հանձնենք թշնամուն։

Նույնկերպ վայրկենական անհետացավ նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնի սորոսական Արմեն Գրիգորյանը, ով ժամանակին համբերատար կանգնում ու պատասխանում էր մեր հարցերին։ Նրան էլ բազմաթիվ հարցեր ունեինք՝ թե՛ սորոսականների գործունեության մասին պատրաստված հայտնի ֆիլմից, թե՛ իր քեռու՝ գեներալ Մովսես Հակոբյանի արած սկանդալային հայտարարություններից, թե՛ իր ոլորտից՝ Հայաստանի անվտանգությունից, որն այսօր, առավել քան երբևէ, վտանգված է։ Վերջերս ՊՎԾ պետ նշանակված իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ, ով ԱԺ-ում լրագրողների հետ շփվելու խնդիր չուներ, երեկ թեպետ գլխավոր մուտքից դուրս եկավ, բայց արդեն հստակ որոշած, որ չի խոսելու՝ իրեն հարմար չէ։ Ու հեռացավ՝ դուրս գալով կառավարության բակ, որտեղ բազմաթիվ ցուցարարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վանկարկելով․ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունում փոփոխություններ եղան, որոշ նախարարներ ազատվեցին պաշտոնից, նրանց փոխարեն նշանակվեցին նորերը։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին փոխարինեց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։ Նա, պարզվեց, լրագրողների հետ շփման ո՛չ փորձ ունի, ո՛չ՝ մոտեցում։ Նա այնպես էր նայում մեր դեմքին և այնպիսի ռեակցիա էր տալիս մեր հարցերին, ասես Մարսից էինք իջել։ Նրանից այդպես էլ որևէ հոդաբաշխ միտք չկարողացանք կորզել։ Նա անգամ չէր գիտակցում այն պարզ հանգամանքը, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և ինքը, ստանձնելով նախարարի կարգավիճակ, ավտոմատ դառնում է քաղաքական դեմք, կիսում է քաղաքական պատասխանատվությունը տվյալ կառավարության քայլերի համար և պարտավոր է պատասխանել նաև քաղաքական հարցերի։

Ի դեպ, Դումանյանը մինչև նախարար նշանակվելը, ԵՊՀ գիտխորհրդի անդամ էր, իսկ գիտխորհուրդը առաջիններից մեկը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, դրանից ընդամենը մի քանի օր անց նա նշանակվեց նույն Փաշինյանի կառավարությունում նախարար։ Երեկ մեր այս հարցին ի պատասխան՝ նախարարն այդպես էլ որևէ հասկանալի, տրամաբանական պատասխան չտվեց՝ կոչ անելով հետևել մամուլին, որտեղ, իբրև թե, ինքը պարզաբանել է։ Երբ խնդրեցինք կրկին պարզաբանել, քանզի նրա պարզաբանումը չէինք մտաբերում, նա ինչ-որ անհասկանալի մտքեր արտաբերեց։ Մի խոսքով, մեր ջանքերը՝ նրան բացատրել այն պարզ ճշմարտությունը, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և պարտավոր է պատասխանել նաև քաղաքական հարցերի, անցան ապարդյուն։ Ավելին, նրա կարծիքով, ինքը կառավարության ներկայացուցիչ է, ոչ թե անդամ։ Եվ շարունակ կրկնում էր՝ ինձ ԿԳՄՍ-ին վերաբերող հարցեր ուղղեք։

ԿԳՄՍ-ին վերաբերող հարց էլ ուղղեցինք՝ նկատելով, որ կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով բուհերի ռեկտորները դրա արդյունքում նշանակվելու են նախարարի կողմից, դժգոհություն է առաջացրել։ Բայց Դումանյանն անգամ իր ոլորտին վերաբերող հարցերին սպառիչ պատասխան չուներ։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս փոփոխության արդյունքում նախկին նախարար Արայիկ Հարությունյանը դառնա ԵՊՀ ռեկտոր, քանզի նման տեղեկություններ կան մամուլում, Դումանյանն ասաց․ «Ես զարմանում եմ, թե Դուք ոնց եք օրենքը կապում անձի հետ․․․ որովհետև նման բան գոյություն չունի»։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը չի՞ դառնա ԵՊՀ ռեկտոր։ Դումանյանն արդեն հեռացել էր։

Եկավ Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Նա էլ, պարզվեց, տեղյակ չէ, թե ինչու է նշանակվել մարզպետ, էլ չենք ասում՝ չգիտեր, թե ինչու է պաշտոնից ազատվել նախկին մարզպետ, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը։ Մենք Թևոնյանին հիշեցրինք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նա «Մենք» դաշինքով առաջադրվել էր որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու, սակայն այդպես էլ խորհրդարան չանցավ։ Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ «Իմ քայլի» ձևավորած կառավարությունում դարձավ մարզպետ։ «Կառավարությանը հարցրեք»,- ասաց Թևոնյանն ու փորձեց հեռանալ։ Տարօրինակ է, որ նա անգամ չուղղեց մեր վրիպակը՝ ոչ թե «Մենք» դաշինքով է մասնակցել, այլ՝ «Ելքով»։ Երբ դեռ չէր հասցրել հեռանալ, փորձեցինք հետաքրքրվել նաև՝ արդյոք շարունակելո՞ւ է Գարիկ Սարգսյանի գրանդիոզ նախագիծը՝ Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու գաղափարի իրագործումը։ Բայց Թևոնյանը շտապեց վայրկյան առաջ գլուխն ազատել լրագրողներից, ովքեր իրեն «տարօրինակ» հարցեր էին ուղղում, որոնցից ինքը գլուխ չէր հանում։ Մնում է հասկանալ՝ ինչպե՞ս է գլուխ հանելու մարզպետի գործառույթներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>