Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

Թուրք-ադրբեջանական տանդեմը հեռահար նպատակներ ունի, և մեր տկար իշխանություններն ունակ չեն պատասխանել այս մարտահրավերներին․ Սուրեն Սարգսյան

Այսօր Բաքվում կայացած զորահանդեսում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի ելույթները վտանգավոր ելևէջներ էին պարունակում։

Ընդհանուր առմամբ երկու ելույթներն ամբողջությամբ ուշադրության և վերլուծության թեմա են տարածաշրջանում հայկական արտաքին քաղաքականության հետագա ուրվագծման և իրողությունների ճիշտ գնահատման համար, սակայն կառանձնացնենք միայն մի քանի շեշտադրումներ, որոնք ամբողջացնում են թուրք-ադրբեջանական սպառնալիքը Հայաստանի Հանրապետության համար։

Ինչպես 2018 թվականին, այնպես էլ այսօր տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում Ադրբեջանի նախագահը նշեց, որ Ադրբեջանը մոտ 30 տարի գրավված է եղել, ավելին, Հայաստանի ագրեսիվ և բռնի քաղաքականությունը սկսվել է դեռ 1980-ականների վերջերին, երբ, նրա խոսքով, ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հարյուր-հազարավոր ադրբեջանցի իրենց հայրենական հողերից վտարվել են։ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։ Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»,-ասաց Իլհամ Ալիևը, ըստ էության Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն անվանելով ադրբեջանական։

Էրդողանի ելույթը պակաս ուշագրավ չէր, որում նա խոսեց ոչ միայն թուրք-ադրբեջանական համագործակցությունից, «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտից, այլ հիշեցրեց երիտթուրք ցեղասպան Էնվեր և Նուրի փաշաների մասին՝ նշելով, որ նրանց հոգին այսօր փառավորվում է։ «Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, հայկական սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ-ը։

Էրդողանը նաև ասաց, որ Հայաստանից պահանջելու են փոխհատուցում՝ 50 միլիարդ դոլար, իբրև թե ադրբեջանական տարածքներում հայերի իրականացրած ավերածությունների համար։ Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո այս հայտարարությունները շատերի կողմից դիտարկվում են նոր նշաձող և հավակնությունների հաջորդ փուլ թուրք-ադրբեջանական տանդեմի համար։

168am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ այս հայտարարությունները թերագնահատել պետք չէ։ Դրանք, նրա խոսքով, ուղերձներ են թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների համար։

Թուրք-ադրբեջանական տանդեմը, Սարգսյանի կարծիքով, ցանկանում է թե ստորացնել հայկական կողմին, թե փորձում է ադրբեջանական բանակի մարտական ոգին ավելի բարձրացնել։ Սա, իհարկե, նրա խոսքով, նաև պատերազմի ուղիղ սպառնալիք է։

«Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հեռահար նպատակներ ունի, և խոսում է նաև այն մասին, որ մեր տկար իշխանությունները որևէ բան անելու ունակություն չունեն այս մարտահրավերներին պատասխանելու համար»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Նա նաև ասաց, որ սպառնալիքի իրագործման ժամկետը կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն մեր պետության ներսում։

«Մենք բոլորս տեսնում ենք, որ այս պահի դրությամբ՝ ոչ բանակը, ոչ դիվանագիտությունը պատրաստ չէ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք կան։ Գլխավորը պետք է արձանագրել, որ մսխվել է այն ամենը, ինչ կուտակվել էր անկախությունից ի վեր։ Ես կարծում եմ, պետք է նոր իրողությունները հաշվի առնելով՝ ՀՀ-ում հնարավորինս արագ տեղի ունենա իշխանափոխություն, և առաջնահերթությունը տրվի ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, որովհետև մենք չենք կարող նայել ապագային, եթե ունենք ոչ պրոֆեսիոնալներ անխտիր բոլոր ոլորտներում, և սա, կարծում եմ՝ մեր համար կարող է ճակատագրական լինել»,- նշեց Սարգսյանը։

Նա նաև ասաց, որ հասարակության շրջանում ոչ բոլորն են, ցավոք սրտի, գիտակցում այն սպառնալիքները, որոնք կան տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ։

«Իհարկե, կա որոշակի գիտակցում, բայց ոչ ամբողջական։ Ես կարծում եմ, որ գիտակցությունը, ցավոք սրտի, ցածր մակարդակի վրա է, և այս ուղղությամբ ՀՀ նոր իշխանությունների անելիքը լինելու է բավականին դժվար և ծանր»,-նկատեց Սուրեն Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>