Reuters-ը ներկայացրել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների նախագծի տեքստը
Դիտել նաև
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, «Reuters» գործակալությունը հրապարակել է ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել թուրք պաշտոնյաների և թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ԵՄ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան ավազանում հորատման աշխատանքների կազմակերպմանը: Տեքստի նախագծում նշվում է, որ 2019-ից ի վեր այս ոլորտում գործող պատժամիջոցներին ԵՄ-ի կողմի ավելացվելու են լրացուցիչ ցանկ, իսկ անհրաժեշտության դեպքում այդ ցանկն ընդլայնվելու է:
«Թուրքիայի հետ հարաբերություններում բարելավում չի նկատվում, ուստի 2021թ. մարտին կայանալիք գագաթնաժողովում նոր քայլեր են ձեռնարկվելու», - նշված է տեքստում:

