Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
25
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ)

Փաշինյանին անվանում են դավաճան+մարդասպան. 5000 զոհ տվեց իր դավաճանությունը կոծկելու համար. Արեն Ափիկյան. Տեսանյութ

168.am-ը գրում է․ «Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի կողմից մերժում ստանալուց հետո Ադրբեջանն Արցախի ազատագրված տարածքներին տիրանալու հարցը այլ կերպ փորձեց լուծել՝ Սորոսի և օտար գործակալական ցանցի միջոցով իշխանափոխություն իրականացրին Հայաստանում, իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որն էլ հանձնեց Արցախը:

«Այսինքն՝ փողը գնացել է ուրիշ ձևով՝ ոչ թե անմիջապես Ադրբեջանից՝ Հայաստանին, այլ Ադրբեջանից՝ Սորոսին, և նրա հիմնադրամների և մարդկանց միջոցով ներարկվել է Հայաստան, և այս ծրագրից հետո որոշակի ֆինանսական աջակցություն կստանա այդ ամբողջ թիմը, որն օգնեց իրականացնել այդ ծրագիրը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արեն Ափիկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ է տարել բանակցությունները փակուղի, հատուկ է արել այնպիսի հայտարարություններ, որոնք հակասում էին ամբողջ բանակցային գործընթացին, որպեսզի Ադրբեջանի համար ճանապարհ բացվի և պատերազմ սկսվի. «Կարծում եմ, որ տարբերակ կար, որ պատերազմն արագ արվի, արագ ավարտվի, բայց ընթացքում Նիկոլ Փաշինյանը վախենալով, որ, եթե շուտ հանձնվի, այդ դավադիր ծրագիրն ակնհայտ կդառնա, սկսեց հատուկ երկարաձգել պատերազմը, որ հետո կարողանա ասել՝ դե, մենք մինչև վերջ կռվեցինք, բայց պարտվեցինք»:

Դիտարկմանը՝ Փաշինյանն ասել էր, որ իրեն դավաճան կանվանեին, բիզնես խորհրդատուն այդպես արձագանքեց. «Այնպես չէ, որ հիմա չեն անվանում, հիմա անվանում են դավաճան + մարդասպան, այսինքն՝ դավաճան + մարդ, որը 5000 զոհ տվեց իր սեփական դավաճանությունը կոծկելու համար: Այնպես որ, դա նրան չփրկեց: Բայց ինձ թվում է՝ ծրագիրը հենց դա էր, որ իրենք մտածում էին՝ արագ կանեն, շուտ կպարտվենք մի քանի օրում՝ քիչ զոհերով, բայց ընթացքում որոշեցին, որ եթե շուտ հանձնվեն, կստացվի, որ իրենք ուղղակի հանձնեցին Արցախը, որոշեցին, որ պետք է ցույց տան, թե իբր պայքարում են: Բայց դրան զուգահեռ՝ որևէ տրամաբանական գործողություն չարեցին, որպեսզի հաղթենք՝ սկսած նրանից, որ մոբիլիզացիա չիրականացվեց, վերջացրած նրանից, որ զենք-զինամթերք ժամանակին չէր մատակարարվում ռազմական գոտի, Ռուսաստանից եկավ հսկայական զինամթերք, որի մեծ մասը չգնաց Արցախ: Այսինքն՝ բոլոր այդ գործողությունները խոսում են այն մասին, որ մենք մտադրված չէինք այդ պատերազմում հաղթել»:

Նա ընդգծեց՝ եթե օր առաջ իշխանությունը չփոխվի, և իշխանության չգա մարդ, որ կարողանա, օրինակ՝ սահմանագծման աշխատանքները հայանպաստ ձևով իրականացնել, ապա չի բացառվում, որ մի քանի հազար քառակուսի կիլոմետր հենց Հայաստանի տարածքից կորցնենք:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե չի ցանկանում հրաժարական տալ, ինքը հասկանում է, որ այլընտրանք չունի և հրաժարական պետք է տա, և ինքը գիտի՝ երբ պետք է տա, ոնց պետք է տա, հիմա, ինձ թվում է՝ իշխանական վերնախավում գնում է առևտուր, թե ինչ անեն՝ պահեն իշխանությունը՝ փոխանցելով վարչապետությունը իմքայլական այլ թեկնածուի՞, թե՞ տան ժամանակավոր կառավարությունն ընդդիմությանը: Այն, որ Փաշինյանը գնում է, դա չի քննարկվում: Հարցը միայն նրանում է՝ կփորձի՞ իր թիմն իշխանությունը պահել իր մոտ՝ հիմնավորելով դա, որ նրանց այդ մանդատը տվել է ժողովուրդը, որովհետև անընդհատ դա են ասում: Հիմա նրանք ունեն երկու տարբերակ՝ կամ պետք է իրենցից մեկին առաջարկեն և փորձեն այդ մարդուն սարքել վարչապետ, կամ պետք է համաձայնեն ընդդիմության կողմից առաջադրված Վազգեն Մանուկյանին»:

Հարցին՝ ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին հիմնականում աջակցում աղանդավորական տարբեր կառույցներ, օրինակ՝ «Կյանքի խոսքը» նույնիսկ մի քանի առանձին ֆեյսբուքյան էջ է բացել, որտեղ նրանց հոգևոր հովիվները հանդես են գալիս՝ ի աջակցություն Փաշինյանի, նա պատասխանեց. «Շատ պարզ բացատրություն ունի՝ առաջինը՝ այդ բոլոր աղանդավորները եղել են հեղափոխության մասնակից, մենք հիշում ենք, որ աղանդներից հազարավոր մարդիկ գալիս էին և հրապարակում Նիկոլ Փաշինյանի օգտին գործողություններ էին իրականացնում: Դա նաև գալիս է նրանից, որ այդ աղանդները նույնպես ֆինանսավորվում են արևմտյան տարբեր ֆոնդերից և կազմակերպություններից: Չմոռանանք, որ Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամը» լիբերալ գաղափարախոսության ջատագով հիմնադրամ է, այսինքն՝ իրենց ամբողջ գործունեությունը հիմնված է նրա վրա, որ չպետք է լինի կրոն, չպետք է լինեն պետություն, սահմաններ, ազգեր. Դա գլոբալիստական մոտեցում է: ԱՄՆ-ում աղանդ հասկացողություն չկա, այնտեղ ամեն մարդ կարող է իր եկեղեցին բացել, իր կրոնը հռչակել, և եթե կարողանում է հավաքել հետևորդներին, ապա խնդրեմ: Դրա մեջ մի կողմից՝ կան դրական բաներ, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանի նման պետության համար դա շատ վտանգավոր է, որովհետև մեզ մոտ կրոնը միայն կրոն չէ, դա նաև մեր ազգային ինքնության հիմնաքարերից մեկն է: Եկեղեցին է որպես ինստիտուտ մեզ պահել հարյուրամյակների ընթացքում, երբ մենք չենք ունեցել պետականություն, և երբ դու այդ հիմնաքարը հանում ես, մեր ամբողջ ազգային ինքնությունը կսկսի միանգամից քանդվել: Այնպես որ, աղանդների աջակցությունը շատ հասկանալի է, նրանց պետք է, որ այս թիմը մնա իշխանության, որպեսզի իրենք կարողանան այստեղ է՛լ ավելի ծավալուն քայքայիչ գործունեություն իրականացնել»:

Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելքը, նրա խոսքով՝ առաջնահերթ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է. «Նրա անձն ինքն իրենով ճգնաժամի պատճառ է հանդիսանում, պետք է նրան հեռացնել իշխանությունից, ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը պետք է ձևավորվի պրոֆեսիոնալիզմի սկզբունքով: Եվ այդ կառավարությունը պետք է փորձի կայունացնել իրավիճակը և Հայաստանը տանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>