Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է, գտնվում է հետազոտման փուլում. Շ. Դանիելյան
Մյասնիկյան պողոտայում վրաերթի ենթարկված ցուցարարը ներկա պահին Հերացի թիվ 1 հիվանդանոցում է, գտնվում է հետազոտման փուլում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից մեկին քիչ առաջ Մյասնիկյան պողոտայում վարորդներից մեկը վրաերթի ենթարկեց` կոտրելով նրա ոտքը:

