Ոստիկանության ծառայողները զանգվածաբար լքում են համակարգը․ վերջին 5 օրերի ընթացքում ոստիկանության կադրերի բաժնում ստացել են 167 ոստիկանի աշխատանքից ազատման դիմում
Դիտել նաև
Ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել
ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն
Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Mediaport-ի աղբյուրները հայտնում են, որ վերջին 5 օրերի ընթացքում ոստիկանության կադրերի բաժնում ստացել են 167 ոստիկանի աշխատանքից ազատման դիմում:
Այսօր առավոտյան ստացել են ևս 15 սպայի դիմում՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ, առնվազն 10 ոստիկանության սպա հիմա դիմումներ է գրում ոստիկանության տարածքային բաժիններում, ծառայությունից դուրս գալու վերաբերյալ։
Նման տեմպի պահպանման պարագայում այս շաբաթվա վերջն ոստիկանությունից ազատման դիմում տվածների թիվը կանցնի 300-ը։
Կադրային նման արտահոսքի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարին կարգադրել է պատեհ առիթի դեպքում օդ կրակել։ Այս հրահանգը խիստ բացասաբար է ընդունվել և ի պատասխան՝ ասվել է, որ ոստիկանները որևէ պարագայում չեն պատրաստվում կրակել, անգամ օդ և որ առաջնորդվելու են բացառապես իրենց կանոնակարգով։

