ԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել
Դիտել նաև
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը (տեսանյութ)
Ձայնփախցնոցի՝ ամենաշատը հավատացած և խաբված 3 մարզից. «Կարճ ասած» (տեսանյութ)
Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել
Վարդենիսում լարված իրավիճակ է. Տեսանյութ
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրն այն մասին, թե, իբր, Վարդենիսում նկատել են հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիների, ովքեր մտել են խանութ՝ առևտուր անելու։
«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխաոնւմ», - Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ-ից։
Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նույնպես հերքեց լուրը։
Նա ասաց, որ այս պահին դիրքում է, սակայն Վարդենիսում իրավիճակը հանգիստ է։
«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, մի քանի օր է՝ դիրքերում եմ, բայց չեմ կարծում, որ նման բան տեղի ունեցած կլիներ», - ասաց քաղաքապետը։

