Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում

Մեծ և Փոքր Ալ լճերը ամբողջությամբ գտնվում են մեր տիրապետության տակ, ադրբեջանական զինուժը երեկ շարժ է իրականացրել, փորձել են առաջ գալ, բայց առայժմ նման գործընթաց չկա. Թագուհի Թովմասյան

Քիչ առաջ ես խոսեցի բարձրաստիճան զինվորականների հետ, ովքեր հավաստիացրեցին, որ այս պահի դրությամբ Մեծ և Փոքր Ալ լճերը ամբողջությամբ գտնվում են մեր տիրապետության տակ, բայց ադրբեջանական զինուժը երեկ շարժ է իրականացրել, դիտարկում են արել, ըստ երևույթին, փորձում են առաջ գալ, բայց առայժմ նման գործընթաց չկա. Tert.am-ի հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով Մեծ և Փոքր Ալ լճերը Ադրբեջանի տարածքում մնալու մասին լուրերին:

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ պետք է հղում անել հին պատմությանը, որովհետև մինչև 1930 թվականի բոլոր քարտեզներում Ալ լճերը եղել են հայկական և ինքն իր ձեռքի տակ ունի 1927 թվականի թրքալեզու և հայալեզու քարտեզներ, որոնք մատնանաշում են, որ այդ լճերը և ամբողջ այդ բարձրավանդակը գտնվում է հայկական տարածքում:

Նրա կարծիքով ՝ Հայաստանի դիվանագետները չպետք է այս հարցը թողնեն միայն ռազմական ղեկավարության ուսերին, որովհետև դա կոնկրետ բանակցային դիվանագիտական աշխատանք է և քաղաքական պարտավորություն, որպեսզի ներքաղաքական ղեկավարությունը կարողանա Ադրբեջանին բացատրել, ո՞ր հատվածն է հայկական, ո՞րն է համարվում մեր պետական սահմանը, և ինչպե՞ս պետք է հիմա գծագրվի:

«Երբ այսօր մեղմ ասած ունենք անիշխան իրավիճակ, ստացվում է այնպես, որ ադրբեջանցին, իրեն հարմար ձևով դիրքավորվում է մեր սահմաններում և մենք չենք կարողանում հակափաստարկներ բերել, կամ էլ մեր բերած հակափաստարկները հաշվի չեն առնվում և արդյունքում ունենում ենք այն իրավիճակը, որ իրենք որտեղ ուզում դիրքավորվում են և մենք բռնել ենք նահանջի ճանապարհը, որը ոչ միայն պատիվ չի բերում, այլև ոչ մի լավ տեղ չի տանում: Մենք պետք է վերանայենք այս անտարբերությունը՝ սահմանների նկատմամբ»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները չունեն համարձակություն ասելու ի՞նչ է տեղի ուենում, դեկտեմբերի 1-ով հանձնեցինք Բերձորը, բայց մինչև վերջին պահը Բերձորի բնակիչներին որևէ մեկը չի ասել՝ դուրս եկեք կամ մնացեք և այդ անորոշ վիճակը շարունակվում է և մեր հայրենակիցների մի մասը մնացել է Բերձորում. «Ալիևը հայտարարում է, որ Բերձորը պետք է լինի իրենց տիրապետության տակ, քանի որ փաստաթղթում մատնանշված է միայն, որ իրեն տալիս են մեզ ընդամենը միջանցք, իսկ միջանցքը չի ենթադրում բնակավայր, այսինքն Ալիևը մեկնաբանում է իր ուզած ձևով, իսկ մեզ մոտ լռութուն է, չունենք մեկնաբանություն և հայանպաստ դիրքորոշում որևէ պաշտոնյայից»:

Անդրադառնալով ՝ Սոթքի ոսկու հանքի տարածքի ճշգրտման գործընթացին, Թագուհի Թովմասյանը նշեց, որ բանակցությունները շարունակվում են:

Հանքը այս պահին դեռևս չի աշխատում, աշխատակիցներին զգուշացրել են, որ աշխատանքի չգնան մինչև բանակցությունները կավարտվեն, որից հետո արդեն հայտնի կլինի, թե ի՞նչ ծավալով է շահագործվելու հանքավայրը:

Պատգամավորն ընդգծեց, որ բարձրաստիճան զինվորականների հետ խոսելիս հասկանալի էր, որ եթե որոշում կայացվի ամբողջ ծավալով հանքի շահագործման, հայկական զինուժը ի զորու է ապահովվել հանքում աշխատող աշխատակիցների անվտանգությունը:

 «Այն որ տեսանութեր տարածվեցին, որ ադրբեջանցիները մտել են հանքավայրի տարածք, ուզում եմ հստակեցնել, որ դա այն տարածքն է, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է, այսինքն՝ իրենք Հայաստանի պետական սահմանը չեն հատել և առաջ չեն եկել, նկարահանումները իրականացրել են իրենց պատկանող հատվածում, որտեղ կան փոքրիկ պահեստներ: Ինչ կլինի ճակատագիրը, չեմ կարող ասել, բանակցությունները դեռ շարունակվում են, բայց հավաստիացումներ եմ ստանում այն մասին, որ հանքավայրը շահագործվելու է, իսկ թե ինչ ծավալով, դա ցույց կտան բանակցությունները, հիմա ամեն ինչ արվում է, որ ամբողջ ծավալով հանքի աշխատանքը շարունակվի իրականցվել»:

Թովմասյանը նաև նշեց, հանքի 30-40 տոկոսն է մնում Ադրբեջանի հատվածում, որը կրկին վիճարկելի է, որովհետև պատմական մի շարք այլ փաստաթղթերով այդ տարածքը եղել է հայկական սահմանում, որը բանակցութունների արդյունքում պետք է վերջնականորեն ձևակերպվեն. «Պետք է հասկանանք, որ մասով են փաստարկներն ուժեղ, ինչպե՞ս կարող ենք մեր հայանպաստ փաստաթղթերը ծառայեցնել մեր երկրի սահմանների ամրապնդմանը հայանպաստ դիրքերով»:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>