Կառավարությունը վերացրեց ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները
Դիտել նաև
Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը
Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18
Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ
Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը
Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ․ վթարային շենքերի բնակիչները փակեցին ճանապարհը․ տեղում են նաև «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամները ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Կառավարությունը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով Հայաստանում հայտարարված ռազմական դրության որոշման մեջ փոփոխություններ են իրականացվում։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաեւ 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»:

