Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան
10
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան

Ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը հայտնի էր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հանգամանքով։ Նման հոդվածով նրա դեմ անգամ քրեական գործ կա հարուցված։ Բայց այսօր ոստիկանության գործողություններն ավելի կոպիտ են, քան նախկինների օրոք էր։ Երանոսյանի հետ «Հրապարակ» - ը զրուցել է այս թեմայով։

- Այսօր ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ ինչպե՞ս եք գնահատում։

- Բիրտ են մոտենում իրենք, որը չի կարելի։ Էն ժամանակ որեւիցե մեկը կոպիտ մեկի թեւից բռնում էր, Վովան՝ Գասպարյան, նրան հեռացնում էր, շան լափը թափում էր գլխին։ Բայց էսօր բիրտ ձեւով են մոտիկանում քաղաքացիներին, կանանց։

- Բայց այն ժամանակ էլ էին ոստիկանությանը մեղադրում բիրտ ուժ կիրառելու մեջ, ինչքան էլ որ հակառակն ասեք, կադրեր կան Խորենացու փողոցի, Բաղրամյան պողոտայի դեպքերից, երբ վիրավորներ ունեցանք, կամ՝ կանանց էին քաշքշում ասֆալտի վրա։

- Ուրեմն, Խորենացու դեպքերը, ես ասեմ, տանում էին արյունահեղության։ ՊՊԾ գունդը վերցնելուց հետո պլանը մշակված էր, որ ժողովուրդը մտներ գունդ, զինվեր, դուրս գար քաղաք։ Դա մեր երկրի վերջը կլիներ։ Դրա համար մենք էլի օրինաչափ ենք մոտեցել։ Եղե՞լ են բացթողումներ՝ եղել են։ Ես զորքերի հրամանատար եմ եղել եւ ես իմ գործողությունների պատասխանը պիտի տամ։ Հիմա մի բան էլ ասեմ՝ զորքերն իրավունք չունեն ընդգրկելու ամեն տեղ։ Զորքեր պիտի ընդգրկեն այն ժամանակ, երբ ոստիկանությունն արդեն ի վիճակի չի ցույցը ցրելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու։ Էսօր 3 հոգի հավաքվում է մի տեղ, ոստիկանության զորքերի հատուկ վաշտերն ավտոբուսներով գնում են։ Սաղ անօրինական է, երկիրը տիրել է էսօր անօրինականությունը։ Ես ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ մի տրվեք էմոցիաներին։ Էսօր զորքերն իրենց գործառույթները չեն իրականացնում, կա հստակ գործելու հրաման, իրենք իրավունք չունեն նման ցույցերի մասնակցելու։ Կա ոստիկանություն, թող էդ գործառույթներն իրականացնի։

- Իսկ ո՞ր դեպքում իրավունք ունեն մասնակցելու։

- Երբ ոստիկանությունը չի կարողանում իր խնդիրը կատարի այլեւս, բախումների ա գնում, շարքից դուրս ա գալիս, նոր զորքերն իրավունք ունեն գործողության մեջ մտնեն։ Կա հստակ հրաման, դրանք բոլորը հաստատված հրամաններ են, գաղտնի հրամաններ են, չեմ ուզում ասեմ, բայց կարող եք դուք պահանջել, ձեզ տրամադրեն էդ հրամանները՝ երբ իրավունք ունեն ոստիկանության զորքերը գործողություն կատարելու։ Իրենք հիմա անցել են բիրտ գործողությունների։ Հա, ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանապետը, բայց ոստիկանության զորքերին ես կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել։

- Ձեր ժամանակ բիրտ ուժ, անհամաչափ ուժ չի՞ կիրառվել։

- Թող վերցնեն, ժապավեններ կան, ոստիկանության զորքերը նման գործողություններ չեն կատարել։

- Այսինքն, եթե քննություն լինի, վստա՞հ եք, որ որեւէ անօրինականություն չի բացահայտվի Ձեր գործողություններում, Ձեր հրամաններում։

- Չի բացահայտվի, չի կարա բացահայտվի, որովհետեւ ես էն ժամանակ թույլ չեմ տվել, միշտ էլ իմ հակասությունը եղել է էդ հարցերում, որ չի՛ կարելի սա։ Ոստիկանության զորքերն ունեն իրենց գործառույթները, հրաման կա, պահանջեք հրամանը, թե որն է զորքերի գործառույթը, ինչ են անելու ոստիկանության զորքերը։

- Բայց Ձեր դեմ քրեական գործ կա հարուցված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

- Ուրեմն, ասեմ՝ ես չեմ ուզում դատարանից առաջ անցնել, բայց ոստիկանության հրամանն է սխալ կազմված, որովհետեւ հրամանի մեջ տրվում է, որ ես իրավունք ունեմ միայն թույլտվություն տալու՝ հատուկ միջոցներ կիրառելու, միայն ես ու ես չեմ էլ իմացել անգամ էդ հրամանի մասին։ Երկրորդ կետով էլ ասում է՝ եթե դասընթացներ չի անցել, իրավունք չունի կիրառելու։ Եթե ես եմ թույլտվություն տալիս, ես եմ դասացուցակը կազմում, որ անցնեն հատուկ միջոցների պարապմունք, ո՞նց կարա․․․ Չեմ ուզում ես դատարանից առաջ անցնեմ, բայց դատարանում սրանք բոլորը պարզվելու են։ Ես անմեղ եմ։ Եթե ինձ հատուկ միջոցներ կիրառելու թույլտվություն չկա, բա ինձ ո՞վ ա իրավունք տվել զենք կիրառելու։ Չէ՞ որ ես անցել եմ էդ էտապները։

- 2018-ի հեղափոխության օրերին Դուք ղեկավարում էիք ոստիկանության զորքերի գործողությունները։ Ձեզ համար պա՞րզ էին այս հեղափոխության սկիզբը, ընթացքը, եւ թե ինչպես ստացվեց, քանզի ասում են՝ կարող էին թույլ չտալ, որ այդքան շատ մարդ հավաքվի եւ Փաշինյանին բերի իշխանության, բայց Սերժ Սարգսյանն ու Վովա Գասպարյանը թույլ տվեցին։

- Ես ասեմ․ Սերժ Սարգսյանը միշտ ջղայնացել ա մեր վրա, եթե Դուք ասում եք՝ խիստ եք եղել, էն ժամանակ էլ ա սենց եղել․․․ Ինչ մնում ա նրան՝ կարո՞ղ էր հեղափոխություն չլինել, ապա կարող էր չլինել, եթե լիներ արյուն։ Էսօր ովքեր ընդունում են սրբությունը՝ ով մտնի վանք, պետք ա մոմ վառի Սերժ Սարգսյանի համար, որ նա չթողեց՝ սկսած ապրիլի 16-ից, որ արյունահեղություն լինի Հայաստանում։ Նույն Նիկոլ կոչեցյալը գնում էր դրան։ Ես ինչո՞ւ էի ասում՝ ուզում եք մարտի մե՞կ սարքեք։ Էդ մարտի 1-ն իմ աչքի դեմն էր։ Նույն Նիկոլը նորից էդ հեղափոխությունն ուզում էր տաներ դրան։ Ականատես եմ ես եղել ապրիլի 16-ին։ Սերժ Սարգսյանը հեռախոսազանգով ինձ ասեց՝ Լյովա, եղի՛ր զորքիդ հետ, չթողնես բախում լինի։ Ես քեզ՝ որպես հանրապետության նախագահ, զգուշացնում եմ․ եթե բախում եղավ, քեզ կպատժեմ։

- Ինչպե՞ս խուսափեցիք բախումից։

- Ասեմ՝ ես պատերազմ տեսած եմ, ինձ խփել էլ են, քարերով էլ, ես դա գիտեի՝ ինչպես վարվել։ Ոստիկանության ղեկավարության շնորհիվ, զորքերի հրամանատարի շնորհիվ, ենթակաների շնորհիվ կարողացանք անել, որ բախում չլիներ։

- Ասում են՝ Ռադիոտունը գրավելու փաստը լեգիտիմ հիմք էր իշխանությունների համար, որ կանխեր այդ ամենը, սակայն ասում են՝ երբ զեկուցել են այդ օրը Ծաղկաձորում գտնված Սերժ Սարգսյանին, թե ինչ է կատարվում, թույլ չի տվել հատուկ գործողություններ իրականացնել։

- Ինքը միշտ թույլ չի տվել, որ ժողովրդի հետ բախում լիներ, մեկի մատը փուշ մտներ։ Դա բերեց նրան, որ առիթից օգտվեց ինչ-որ մի զոմբիացած մասսա, ու գնացին անկարգությունների, դարձավ հեղափոխություն։ Սերժ Սարգսյանը չուզեցավ արյուն դուրս գար, Նիկոլն ուզում էր դրան գնար, դրա համար էլ հեռացավ մարդը։

- Պարոն Երանոսյան, երբ Էրեբունուց Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին առեւանգեցին, ձերբակալեցին ու տարան, ո՞ւր տարան եւ ինչո՞ւ հետո ազատ արձակեցին։

- Դա եղել է հատուկ գործողություն, որը կատարել է ԱԱԾ-ն։ Մնացածը ես չգիտեմ՝ ուր տարան, ու դա ինձ չի էլ հետաքրքրել։ Իմ գործառույթը դա չէր, իմ գործառույթը միշտ եղել է՝ թույլ չտալ բախումներ։

- Ձեզ համար ամեն ինչ պա՞րզ էր 2018-ի դեպքերից, թե՞ բաներ կան, որ Ձեզ համար էլ են հարցական։

- Չէ, իմ համար հարցական չի, մարդիկ ուրիշ բաներ են ասում՝ տվեցին, էս կողմ, էն կողմ․․․ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանը չուզեցավ արյունահեղություն լինի․․․ նա էն անձնավորությունն էր, որ որեւիցե անախորժություն եթե սկսվեր հանրապետությունում, ինքը կթողներ պաշտոնը։ Ես իմ ընկերական շրջապատի մեջ էլ եմ ասել։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>