Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Պատերազմ Արցախում
Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար

Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց. Տարոն Տոնոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրերս հանդիպել է Տարոն Տոնոյանի կողմից հիշատակած անձնավորությանը՝ Կարեն Այվազյանին եւ պարզել, որ նա Երեւանում բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է մարտական դիրքեր։ Նա նաեւ նշել էր, որ Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու եւ իրավական գնահատական տալու համար ու եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հանդես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում է դիմել նաեւ դատարան։

ArmDaily.am-ի հետ զրույցում բժիշկ, ՀՅԴ անդամ Տարոն Տոնոյանը նշել է, որ Հովիկ Աղազարյանի ասածը իրականությանը բացարձակապես չի համապատասխանում. «Ես հանրահավաքի ժամանակ անդրադարձել եմ հարցին եւ եթե հիշում եք, ինքն իր առաջին գրառումը գրել էր, որ շատ հարգում է ինձ, իմ անցած ճանապարհը եւ այլն...Այս ընթացքում, կարծում եմ, որոշակի փաստաթղթեր են հասցրել պատրաստել այդ դասալիք տղայի, մարզպետարանում աշխատողի եղբոր համար եւ հիմա հավանաբար փորձում են ինչ-որ բան անել։ Թող փորձեն, թող դիմեն դատախազություն եւ թող դիմի դատարան»։

Տոնոյանը նշել է, որ ուրբաթ օրը Գեղամ Մանուկյանին հարցազրույց է տվել եւ ավելին է բացահայտել. «Հանրահավաքին ես ոչ թե խնայեցի իրեն, ուղղակի մոռացա ամենակարեւորն ասել։ Ես դա ասեցի ուրբաթ օրը, երբ դեռ Աղազարյանը չէր պատրաստվում դատախազություն դիմել։ Երբ մենք մեր զրույցը շարունակեցինք, նախքան այդ զինվորին տանելը, ես Աղազարյանին հարց տվեցի՝ իսկ ինչ կա քաղաքական ասպարեզում։ Ասաց՝ դե Ազգային ժողովն արձակուրդի մեջ է։ Ասի չէ, դրա մասին չեմ հարցնում, այլ դիվանագիտական առումով որեւէ բան արվում է, թե ոչ։ Ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրեցինք» Պուտինին։ Ես էլ մտածեցի չզարմանամ, որ խոսեցնեմ։ Հարցրի՝ բա էդ ոնց «կզացրեցիք»։ Թե բա՝ մերոնք գնացել Պուտինին ասել են, եթե մենք Ղարաբաղը կորցնենք, էլ դու մեզ հարյուր տարի պետք չես։ Հիմա ինքն ավելի շատ դրա պատասխանն է փորձում տալ, փորձում է իրեն փրկել։ Քավ լիցի, ես չեմ ուզում իրեն պատասխանատվության կանչել, թե ինչի է ինքը դասալիք զինվորին ռազմական գոտուց տեղափոխել, երբ հոսպիտալն այդ տղային առողջ էր համարել եւ ասել, որ պետք է վերադառնա մարտական դիրքեր։ Եվ այդ ամենը եղել է իր առաջ, էնպես չի եղել, որ ինքը չի իմացել, թե ում է տանում։ Թող բերի մի հատ փաստաթղթերը ներկայացնի, տեսնենք էդ Արցախում որ մի հոսպիտալը կամ բուժհաստատությունն է այդ դասալիքին տեղեկանք տվել, որ ինքը գնացել է Երեւան։ Ես շատ ուրախ կլինեմ, թող ինքը շարունակի իր գործընթացը։ Բնականաբար, ես ինչ-որ ասել եմ, խոսքերիս համար պատասխան եմ տալիս։ Իր քաղաքական թիմն է ստիպել երեւի իրեն, որ անպայման արձագանքի։ Դե թող նաեւ արձագանքի էդ Պուտինին «կզացնելու» հանգամանքը ոնց է եղել։ Ցավոք, դա մասնավոր զրույց է եւ այդ խոսակցությունը ես չեմ ձայնագրել, որ ունենամ ապացույց, բայց նա այդ ամենն ասել է։ Իսկ հիմա իրենք մոմ են վառում Պուտինի համար։ Ամեն օր վարչապետն ուրախ ասում է, թե քանի անգամ են խոսել Պուտինի հետ՝ դրանով էն ողորմելի իրավիճակն է ցույց տալիս, որ արդեն ամբողջ քաղաքական թիմով, երբ Պուտինն ասաց, որ Փաշինյանը դավաճան չէ, սկսեցին մկան ծակերից դուրս գալ։ Թող ինքն իր ճանապարհով գնա, ես առաջիկայում ավելի մանրամասն դրան կանդրադառնամ։ Թող հինգ օր չսպասի, հենց վաղն էլ գնա դատարան։ Եթե նույնիսկ ինձ պատասխանատվության կանչեն զրպարտության համար, ինքը պետք է պատասխան տա, որ ռազմական գործողություններից տեղից զինվոր է տեղափոխել առանց փաստաթղթի, առանց թույլտվության»։

Տոնոյանը նաեւ ավելացրել է, որ այն տեղեկանքով, որով Արցախից այդ տղան եկել է, թող դրա վրա ուշադրություն դարձնեն, որպեսզի ճիշտ լինի. «Եվ Հայաստանի որ բուժհաստատությունում է եկել ու ինչ դիագնոզով է բուժվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>