Գեներալ Սարոյանին տեղափոխելու են Գերմանիա
Դիտել նաև
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ «կպաշտպանվեն» Իրանից
Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան
Գերմանիայում արձանագրվեց հերթական սենսացիան. «Այընտրանք՝ Գերմանիայի համար» աջ ուժն ստացավ պատմականորեն շատ ձայներ. Ի՞նչ է սպասվում այդ երկին
Իսրայելում վարչապետի դեմ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 000 ցուցարար
Մերկելն այլևս չի պատրաստվում հավակնել Գերմանիայի կանցլերի պաշտոնին
Ավելի վաղ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կատարվել էր վիրահատական միջամտություն: Սարոյանը գտնվում էր բժիշկների հսկողության ներքո:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Սարոյանի վիճակը ծանր է: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ է, ինչ Սեյրան Սարոյանը տեղափոխվել է իրենց մոտ, դրական դինամիկա կա, բայց ամեն դեպքում նա պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով:
«Գեներալը Գերմանիայում էլի է բուժվել՝ իր մյուս հիվանդությունների հետ կապված, որպեսզի ամբողջական վերականգնվի՝ նորից է մեկնում»,- մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրենը:

