Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա․ Արմեն Սարգսյան

Մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման մասնակիցներ, ըստ հաղորդագրության, իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին, մտահոգություններ են հայտնել պատերազմի, դրա ընթացքի, իբրև ավարտ ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ներկայիս կառավարությունը պետք է հեռանա, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ազգային աղետ է։ Ասվել է, որ անվստահություն կա կառավարության հանդեպ՝ երկիրը ոտքի կանգնեցնելու առումով, մանավանդ որ կառավարությունն ինքն էլ է ընդունում, որ սխալներ է գործել և ճիշտ չի գնահատել իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հանրապետության նախագահի՝ օրերս հնչեցրած այն առաջարկին, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն։ Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ։ 

Ամփոփելով երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է․ 

«Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար։ Ոչ բոլորը կվերադառնան Ղարաբաղ, մի մասը կմնա Հայաստանում, ո՞վ է նրանց մասին հոգ տանելու կամ աջակցելու։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ընդունել, որ ճգնաժամ ունենք, իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես նախկինում էր։ Հայաստանն այլևս ուրիշ երկիր է։ Նույնիսկ ուրիշ է այն Հայաստանի համեմատ, որը կար սեպտեմբերի 27-ին։

Կա քաղաքակիրթ ճանապարհ՝ արտահերթ ընտրություններ, ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա։

Այս ընթացքում պետք է նաև հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կամ Սահմանադրությունը, կամ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»։

Անդրադառնալով այն փաստին, որ ինքը մամուլից է տեղեկացել Արցախին վերաբերող եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նախագահ Սարգսյանն ասել է․ «Ես կարծում եմ, որ սա պետականության կործանում է։ Այն կործանվում էր ոչ այդ մեկ օրը, այլ տարիներ շարունակ։ Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը»։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ ներկայիս Սահմանադրության մեջ չկա զսպումների և հավասարակշռության ոչ մի լծակ․ «Յուրաքանչյուր սահմանադրություն՝ լինի դա նախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգում, պետք է ներառի հավասարակշռումներ և հակակշռումներ, զսպումների մեխանիզմներ, որ ոչ ոք՝ լինի նա նախագահ կամ վարչապետ, իր վրա չվերցնի այնպիսի որոշումների կայացումներ, որոնք ազգային են և շատ կարևոր։ Այդ ամենը պետք է հավասարակշռված լինի։ Մեզ մոտ Սահմանադրությունը բացարձակապես հավասարակշռված չէ»։

Նախագահն ասել է, որ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ պետք է մտածել նաև հանրաքվեի և սահմանադրական փոփոխությունների կամ՝ գործող Սահմանադրության բարելավման մասին։ «Հավասարակշռություն պետք է լինի խորհրդարանի, կառավարության և նախագահական ինստիտուտի միջև,- ասել նախագահը՝ նշելով։- Կարծում եմ, որ եթե նույնիսկ մենք խորհրդարանական երկիր մնանք, նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի։ Մեր երկրում բոլոր պաշտոնները նշանակում է խորհրդարանը, իսկ որտե՞ղ է հավասարակշռությունը։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ ունենք այն, ինչ ունենք»։

Ի՞նչ անել հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ «Նոյեմբերի 10-ից սկսած՝ ինձ մոտ եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Գոյություն ունի տարածք, որտեղ մենք կարող ենք հավաքվել, առաջին հերթին ես՝ որպես նախագահ առաջարկել եմ դա։ Ես շատ քիչ լիազորություններ ունեմ, սակայն նախագահությունը հենց նման օրվա համար է։

Հնարավոր է, որ այս վատ Սահմանադրության համաձայն՝ իմ դերն այն է, որ նման օրերին լինեմ այն մարդը, որը կարող է օգնել դուրս գալ այս իրավիճակից։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին»։

Խոսելով Սփյուռքի ցուցաբերած աջակցության և ընդհանրապես նրա հետ հարաբերությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ մեր ազգն ունի միայն մեկ սեփականություն և հարստություն՝ մենք ունենք մեկս մյուսին․ «Սակայն, Սահմանադրության համաձայն, մարդը Հայաստանի խորհրդարանի անդամ դառնալու համար պետք է ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և չորս տարի ապրի Հայաստանում։ Կարող եմ թվարկել քսան տաղանդավոր բժիշկների, որոնք կարող էին դառնալ Հայաստանի նախարարներ։ Մենք ինքներս ենք բեռլինյան պատ կառուցել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Եկել է ժամանակը՝ քանդելու այդ պատը։ Մեր Սփյուռքը դարձել է գումար ստանալու միջոց՝ գումարներ ուղարկեք, իսկ թե ինչ կլինի հետո, դրանք ինչպես կծախսվեն, ձեզ չի վերաբերում։ Մենք հասել ենք այս կետին։ Այս ամենից հետո, եթե շարունակենք նման կերպ ապրել, Աստված թող օգնական լինի մեզ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը մասնավորապես նշել է․ «Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Դա մեր մեջ նստած է։ Այսինքն, երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունն նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ։ Պատերազմի ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատելու են միասնական։ Դա միայն պաշտպանության նախարարությունը կամ գլխավոր շտաբը չէ, բոլորը պետք է աշխատեն։ Իսկ որտե՞ղ են մեր ինստիտուտները։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես մեզ մոտ շատ բաներ չեն աշխատում, և եթե մենք չփոխենք, դրանք չեն կարողանա աշխատել։ Ես, դուք կարող ենք վարչապետի թեկնածուներ առաջարկել, սակայն պետք չէ լուծումները կապել անհատի հետ։ Հատկապես հիմա, երբ լինելու է ժամանակավոր կառավարություն, եթե վարչապետը համաձայնի։ Այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ծրագիր ունենա, թե ինչով է զբաղվելու։

Ո՞վ է ուզում վարչապետ դառնալ։ Նայեք խնդիրների այս մեծ ծավալին, դա մեծ բեռ է։ Նա պետք է լինի ազնիվ մարդ, և մենք բոլորս պետք է օգնենք նրան։ Աշխարհում չկա մի այնպիսի մարդ, որը կարող է միայնակ ոտքի կանգնեցնել այս երկիրը։ Մենք բոլորս միասին պետք է այդ գործով զբաղվենք, պետք է ունենանք ծրագիր և մեր իրական բարեկամների աջակցությունը, առաջին հերթին՝ Ռուսաստանի: Կա նախագահի ինստիտուտ։ Նախագահը չի ուզում վարչապետ դառնա, ես հավակնություններ չունեմ, մրցակից չեմ որևէ մեկի համար։ Ուզում եմ, որ մեր երկիրը կայուն լինի, որովհետև անկայուն երկիր նշանակելու է, որ վաղը նորից պատերազմ է սկսվելու։ Իմ դերը տեսնում եմ հետևյալում՝ օգնել մեր հանրությանը, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,-ասել է Արմեն Սարգսյանը։

Խոսելով ճգնաժամից դուրս գալու մասին՝ նախագահն ասել է, որ ամենակարևոր հարցը տնտեսության զարգացումն է, որովհետև մնացած բոլոր հարցերը կապված են լինելու տնտեսության հետ։ «Պետք է կառուցել ժամանակակից տնտեսություն։ Առաջին կետով ես կնշեի կրթությունը։ Ռազմական, բժշկական ոլորտները կառուցվում են կրթության հիմքով,-ասել է Հայաստանի նախագահը։ -Հայաստանը չպետք է միայն կոնյակ վաճառի, մենք պետք է նաև տեխնոլոգիա վաճառենք։ Մեր երկրի ապագան տեխնոլոգիաների, գյուղատնտեսության հետ է կապված։ Շատ կարևոր է նաև սննդի անվտանգությունը։ Պետք է Ռուսաստանի հետ պայմանավորվենք, որ մեր ուսանողները գան այստեղ սովորելու այն պայմաններում, ինչ ՌԴ քաղաքացիները, ինչպես դա արվում էր ԽՍՀՄ ժամանակ։

Մենք պետք է համագործակցենք բոլորի հետ։ Մեր սեփականը կառուցելու համար պետք է վերցնենք աշխարհում լավագույնը։ Այդ ամենի համար պետք է ներգրավվենք ամենալավերին, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին մտածի՝ որպես իր տան, որ մեր նոր ծրագրերը միայն բառեր չլինեն»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>