Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան
4
Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության «Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով»

«Գողագանով ստանալու» երեւույթը որոշել են օրինականացնել

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է Դատական ակտերի հարկադիր կատարման՝ ԴԱՀԿ մասնավոր ծառայության մասին օրենք ընդունել։ Նիկոլ Փաշինյանը, ով որոշել էր կատաղի պայքար մղել քրեական ենթամշակույթի եւ գողականների դեմ, որոշել է օրինականացնել «գողականով ստանալու» երեւույթը։ 

Այն, ինչ պետական ԴԱՀԿ ծառայությունը չի կարողանալու օրենքով ստանալ քաղաքացուց, արդեն կարող է անել այն մասնավոր ծառայությունը, որը պատրաստվում են ստեղծել։ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 20-ին։

Սա նաեւ հերթական ապացույցն է այն բանի, որ պատերազմից եւ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանն իր քանդող, ավերող թիմով հեռանալու կամ գոնե մեզ մնացած երկրի վերքերը բուժելու փոխարեն զբաղված է ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների եւ քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելով, այլեւ գործող կառույցները քանդելով եւ նոր անարխիա ստեղծելով։ Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից բառացիորեն օրեր անց Փաշինյանը գերիների եւ անհետ կորածների հարցերի փոխարեն իր թիմում ապօրինի գույքի վերադարձման թեմայով խորհրդակցություն էր հրավիրել։ 

Շրջանառության մեջ դրված այս նախագծում, որպես հիմնավորում, թե ինչու պետք է այս ծառայությունը մասնավորին հանձնվի, շշմեցնող բացատրություն են ներկայացնում՝ չթաքցնելով, որ նոր համակարգով ՀՀ քաղաքացիներին ցանկացած եղանակով կեղեքելու ճանապարհ են բացում․ «Հարկադիր կատարման ներկայիս համակարգում հարկադիր կատարողին կատարողական վարույթի արագ ու առավելագույն պատշաճ կերպով իրականացման համար առանձին հարկադիր կատարողների խրախուսման առկա գործիքակազմերը բավարար չեն՝ համարժեք արձագանքելու հարկադիր կատարողների առանձին ջանասիրությանը, կատարողական վարույթի առանձին տեսակների համար կատարողական ծախսերի չափերը հաստատուն են՝ անկախ կոնկրետ կատարողական վարույթով կատարված կատարողական գործողություններից, կատարված աշխատանքի, կատարողական վարույթի տեւողության, բարդության, հարկադիր կատարողի կողմից գործադրված ջանքերի եւ կատարողական ծախսի ու հարկադիր կատարողի վարձատրության միջեւ առկա չէ ուղիղ համեմատական կապ։

Ընդ որում, հիշատակվող խնդիրները չեն կարող լուծվել պետական համակարգի մյուս օղակներից առանձին, եւ դրանց հաղթահարումը հնարավոր է միայն կա՛մ պետական ողջ համակարգում վարձատրության բարձրացմամբ եւ վարձատրության չափի վերանայմամբ, ինչը պահանջում է պետական բյուջեից ահռելի ֆինանսական ծախսեր, կա՛մ այլընտրանքային համակարգի ներդրմամբ»։ 

Մինչդեռ մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտն իրենից կներկայացնի մրցակցային համակարգ, այն է՝ «յուրաքանչյուր հարկադիր կատարողի հաջողությունը եւ եկամտաբերությունն ուղիղ համեմատական են իր գործունեության արդյունավետությանը, ինչն էլ իր հերթին մշտական մոտիվացվածության խթան է»: 

Կարգավորման նպատակը, ըստ կառավարության, հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է՝ մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտի ներդրման միջոցով»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>