Ապրիլի 18-ին «Գառնի» եւ «Զվարթնոց» արգելոց-թանգարանների մուտքն անվճար կլինի
Նկատի ունենալով, որ ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով «Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն այցելուների համար ապրիլի 18-ին կլինի անվճար:
«Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն աշխատում են`ժամը 10.00-ից մինչեւ 17.30-ը:

