Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Արա Աբրահամյանը կլոր սեղան է անցկացրել Հայաստանում, Արցախում և սփյուռքում իրավիճակի վերաբերյալ

Նոյեմբերի 24-ին Երևանում, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Հայաստանում, Արցախում և սփյուռքում ստեղծված ետպատերազմյան իրավիճակի հետ, այդ թվում՝ ազգային արժանապատվության և միասնականության վերականգնումը, ճգնաժամից դուրս գալու մեխանիզմները, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, վիրավորներին, հաշմանդամներին և փախստականներին աջակցությունը, Պանդեմիայի հետևանքների մեղմացումը, Հայաստանի, միջազգային ոլորտում արտաքին քաղաքական հստակ առաջնահերթությունների արձանագրմամբ,լիարժեք գործունեության վերականգնումը:

Կլոր սեղանին մասնակցում էին գիտության, կրթության, մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներ, ճանաչված զորահրամանատարներ, դիվանագետներ, ստեղծված իրավիճակով մտահոգ քաղաքացիներ:

Իր ելույթում Արա Աբրահամայանը նշեց, որ թեև մարտական գործողությունները կանգնեցված են ստորագրված եռակողմ հայտարարությամբ, բայց պատերազմը դեռ չի ավարտվել՝ նոր, ավելի վտանգավոր և բախտորոշ փուլ է մտել:

Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ, չնայած առկա ծանր իրավիճակին, երկրում տիրող քաոսին, հարկավոր է միավորել առկա հայրենամետ, մտավոր և գործարար ներուժը, որը միշտ եղել է և այսօր էլ կա և վիճակի է համադրել առկա բոլոր առաջարկները, ներկայացնել միասնական ճանապարհային քարտեզ, դրա փուլային իրականացման ծրագրով:

Հանդիպման մասնակիցները Հայաստանի ապագան կապում են Հայաստանի և Արցախի բացառապես էվոլյուցիոն և առաջընթաց զարգացմամբ:

Այդուհանդերձ ակնհայտ է, որ ներկա վիճակից դուրս գալու ստանդարտ լուծումներ չկան: Դրանք պահանջում են Արցախի և Հայաստանի ետպատերազմյան կարգավորման, հումանիտար գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարի, ներքին և արտաքին քաղաքական հարցերի անհապաղ փաթեթային լուծումներ՝ համազգային միասնականությամբ և սփյուռքի ներուժի օգտագործմամբ:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա և սահմանադրական ճանապարհով ընտրվի նոր վարչապետ և կոմպետենտ կառավարություն: Ճգնաժամային հատվածում կառավարությունը կարող է ղեկավարել բացառապես այն առաջնորդը, ով ոչ միայն կհայտարարի և կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլև կներկայացնի դրա յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամկետները (հնարավոր ձախողման դեպքում պատասխանատվություն կրելով), այլև, որ հարկապես կարևոր է, իրագործման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:

Մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունը պետք է պատրաստի նոր խորհրդարանական ընտրություններ: Այսուհետ հասարակություն մեջ տեղ չի ունենալու ատելությունն ու փոխադարձ անվստահությունը, սևի ու սպիտակի կործանարար բաժանումը: Հասարակությունը ցանկանում է բանիմաց և հայրենասեր առաջնորդ ունենալ, ով երկրի ներսում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն է վայելում, զերծ է կուսակցական և կլանային շահերից, ով անցած ճանապարհ ունի: Մենք պարտվել ենք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում: Հաշվի առնելով վերջին տասնամյակների դասերն ու ճիշտ եզրակացությունները, հատկապես արցախյան վերջին պատերազմի առանձնահատկությունները, համախմբվելով ազգային առաջնորդի և կառավարության պոզիտիվ օրակարգի շուրջ և համադրելով իրական գործերն ու գործողությունները՝ մենք վստահ ենք, որ կարող ենք վերադարձնել սեփական ուժերի նկատմամբ մեր հավատը և վերածնել մեր հայրենիքը:

Աղբյուր՝ vesti.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>