Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հանդիպման ընթացքում Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց երրորդ կողմի հնարավոր հարձակման դեպքում:
Կողմերն ընդունել են նաև համատեղ հայտարարություն, որում դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտումները, ինչպես նաև նրա ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում ու Հարավային Կովկասում։
Թուրքական աղբյուրները նշում են, որ այս համաձայնագիրը Թուրքիայի դեմ է ուղղված։
Հաղորդում է, որ ԱՄԷ-ն ավելի վաղ աջակցություն էր ցուցաբերել Ֆրանսիային թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների կոնտեքստում։

