Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է, հանրության մեծ զանգվածի համար, քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի. Ա. Վանեցյան. Տեսանյութ
Մենք, իհարկե, հստակ մեխանիզմ, քայլերի հաջորդականություն ունենք, թե ինչպես հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց եթե Նիկոլ Փշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ և ցանկանում է ինչ-որ կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, և ինքնակամ ներկայացնի հրաժարականի դիմումը: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես հույս ունեմ, որ իր մեջ մնացել է մի փոքր մարդ, որը հասկանում է, որ իր հրաժարականով ոչ թե զրկվելու է իր իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի և Արցախի հետագա կայացմանը, զարգացմանը և ոչ թե երկիրը տանի կործանման»,- շեշտել է նա:
Մանրամասները՝ կից տեսանյութում

