Անհետ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության շենքից կշարժվեն դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Դիտել նաև
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Ալիևը սպառնում է Հայաստանին, որ եթե Փաշինյանը չընտրվի, ապա կլինի նոր պատերազմ
Պուտինը չի մեկն ի Թուրքիա. ի՞նչ է դա նշանակում
Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա
Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից
Շաբաթներ շարունակ պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են ՊՆ-ի դիմաց:
Քաղաքացիներից՝ Արսեն Ղուկասյանը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սպասում են բոլորի հարազատները հավաքվեն և միասին շարժվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանոթյուն, որպեսզի իրենց ձայնը նաև այնտեղ բարձրացնեն:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն արդեն տևական ժամանկ է` լուր չունեն իրենց զինվորներից: Նրանք պահանջում են, որպեսզի պատկան մարմինները հստակ նշեն, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել իրենց զինվորներին գտնելու ուղղությամբ: Նշենք նաև, որ երեկ երեկոյան քաղաքացիները խումբ կազմեցին և կառավարությունում հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

