24 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1385 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Դիտել նաև
Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
Հայաստանում նոյեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1385 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 224-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2453-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1261 է, ընդհանուր առողջացածներինը՝ 94 090, փաստացի բուժվողներինը՝ 29681: Մեկ օրում արվել է 3436 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 487088 թեստ:

