Ռուս զինվորը Արցախում. հայերը սկսում են վերադառնալ իրենց տները. Տեսանյութ, լուսանկար
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման տեղակայումից հետո Լեռնային Ղարաբաղում, նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն անցել են ավտոբուսների շարասյուների պահպանմանն ու ուղեկցմանը, որոնցով վերադառնում են Հայաստան պատերազմի ժամանակ տեղափոխված քաղաքացիները, հաղորդում է «Rusvesna.su»-ն։
Մինչ այժմ ռուս խաղաղապահները դիմավորել և ուղեկցել են 120 ավտոբուս, որոնք տեղափոխել են ավելի քան 4000 մարդ։
Այսպես Լաչինի միջանցքի բացման և այնտեղ ռուս խաղաղապահների առկայության շնորհիվ տուն վերադառնալ ցանկացողներն օր օրի այնքան աճում, որ Հայաստանի իշխանությունները լրացուցիչ ավտոբուսներ են հատկացնում։
Մարդիկ դադարել են վախենալ դուրս գալ զբոսանքի, իսկ ռուս խաղաղապահներին տեսնելիս շնորհակալություն են հայտնում նրանց օգնության ու աջակցության համար դժվար պահին։
Zham.am

