ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Ռուս մարդն ավելի շատ է հասկանում՝ հայի համար ինչ են Շուշին ու Ղազանչեցոցը, քան հայ ղեկավարը

«Իրատես» թերթը գրում է. «Այսուհետ լրագրողները պաշտոնական տեղեկատվության համար պետք է դիմեն ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կառավարության, նախագահականի լրատվական ծառայություններին։ Այն պարզ պատճառով, որ պատերազմի այս ողջ ընթացքում մենք իրական վիճակի մասին միայն ռուս պաշտոնյաներից ենք տեղեկանում։

Նրանք առաջինն ասացին, թե քանի զոհ ու վիրավոր ունենք, ինչ իրավիճակ է սահմանում, որքան վարձականներ են տեղափոխվել հակամարտության գոտի, թուրքական հետախուզական կամ ինչ հատուկ ստորաբաժանումներ են մասնակցել ռազմական գործողություններին, բանակցություններում Շուշիի հարցը երբևէ եղել է, թե ոչ։

Այն, ինչի մասին Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն առաջին իսկ օրից պետք է տեղեկացնեին հասարակությանը, գաղտնի է պահվել՝ կեղծ տեղեկություններով սնելով մարդկանց։ Բայց այս ամենը՝ դեռ մի կողմ։

Այս օրերին էլ ՌԴ-ն իր խաղաղապահների միջոցով ավելի գործուն քայլեր է անում Արցախում, քան Հայաստանի իշխանությունները։ ՌԴ ղեկավարի ամենօրյա հսկողության տակ է Արցախում տիրող իրավիճակը, նա, հավանաբար, ավելի շատ է անվտանգության խորհրդի նիստ հրավիրում այս հարցով, քան Հայաստանի ղեկավարությունը (եթե, իհարկե, ընդհանրապես հրավիրում է)։ Այդ երկրի համապատասխան մարմինները ավելի շատ են կարևորում հումանիտար օգնությունը, առկա խնդիրների կարգավորումն Արցախում, քան մենք ինքներս։

Հատուկ նպատակ չունենք ընդգծելու ՌԴ ղեկավարի պատրաստակամությունը՝ իրավիճակն Արցախում կայունացնելու հարցում (ակնհայտ է, որ Ռուսաստանը մեծ շահագրգռություններ ունի այս տարածաշրջանում), ընդամենը փաստերն ենք համադրում, ցավալի իրողությունների առջև ենք կանգնած։ Ազգային արժանապատվության ի՜նչ նսեմացում ենք ապրում՝ տեսնելով, որ օտար երկրի ղեկավարն ավելի սրտացավ է մեր մշակութային արժեքների, ազգային հարցերի հանդեպ, ի տարբերություն սեփական իշխանավորների։ Երբ Պուտինն ասում է, որ Դադիվանքը և Ղազանչեցոցն իր անձնական հովանու տակ են, իսկ Փաշինյանն ի լուր աշխարհի հրովարտակում է, թե Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, հայի ազգային արժանապատվությունը զրոյի է հավասարվում։

Ռուս մարդն ավելի շատ է հասկանում, թե հայի համար ինչ են Շուշին ու Ղազանչեցոցը, ինչն է նրան հոգեպես ցավեցնում, քան հայ ղեկավարը։ ՈՒ դու հասկանում ես, թե ինչ ազգային ողբերգություն է հիմա մեզ պատուհասել, ինչ ցավ է մեզ ներսից ու դրսից պատել, որքան հեշտ է ծվեն-ծվեն անել մի երկիր, թունավորել ու ապականել ամեն ինչ, երբ կրծքիդ օձ ես տաքացրել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>