Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել. Գևորգ Գրիգորյան
Դիտել նաև
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Դերասան Գեւորգ Գրիգորյանը պատմել է նախքան պատերազմի սկսվելը Շուշի կատարած այցի մասին։ Դերասանը Ֆեյսբուքյան էջում մի քանի տեսանյութ ու լուսանկար է հրապարակել ու գրել.
«Սեպտեմբերի 23... Շուշի։
Հունվարից չէի եղել Արցախում կորոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, սեպտեմբերի 12-ին՝ գիշերը ժամը 2-ի կողմերը, ճամփա ընկա ու գնացի, կարոտել էի ու չէի դիմանում։
Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը, ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես ա երկինքը սկսում պայթել։
Ու հետո նորից երկինքը խաղաղվեց, բայց արդեն Շուշին մենակ թողեցինք, վայրենի ցեղերի հետ, անպաշտպան։ Արդեն, որ չդիմանամ, մենակ կարամ գլուխս պատերին խփեմ...»։
Սեպտեմբերի 23... Շուշի։ Հունվարից չէի եղել Արցախում կոռոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, Սեպտեմբերի 12 ին,...
Опубликовано George Grigoryan Среда, 18 ноября 2020 г.

