Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16 հա տարածքում բռնկված հրդեհները
Նոյեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 350 քմ,
Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում՝ 15 հա, Աղավնաձոր-Արենի ավտոճանապարհին՝ 1 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16 հա։

