ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից
4
Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Պատերազմ Արցախում
Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ»

733 մլն դրամ՝ հայտնի ՊՈԱԿ–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու և հանրությանը պառակտելու համար

Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և հողերը հանձնելու համաձայնագրի ստորագրումից հետո հանրությունն իր դժգոհությունը հայտնեց պատերազմի ողջ ընթացքում իրենց կեղծ և լավատեսական լուրերով սնելու, այդ կերպ բանակին թիկունքից հարվածելու իշխանությունների վարքագծի վերաբերյալ։ Արդյունքում հանրային պարսավանքի թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների մասին հանրությանն իրազեկող թիվ մեկ պատասխանատուն՝ ՊՆ ներկայացուցիչ (նախկին) Արծրուն Հովհաննիսյանը, մինչդեռ ինֆորմացիոն տիրույթում նույն գործելաոճը որդեգրել էր նաևա Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Եթե պատերազմի առաջին օրերին ՊՈԱԿ–ը համակարգում և կամավորների միջոցով սոցիալական ցանցերում փորձում էր հակազդել ադրբեջանաթուրքական քարոզչությանը, ապա հոկտեմբերի սկզբից այն լծվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR–ին։ Մասնավորապես սոցիալական ցանցերում մեդիագրոհներ կազմակերպողներին հանձնարարվեց տարածել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներն ու ելույթները, իսկ ՊՈԱԿ–ի կողմից ուղղորդվող տարբեր օգտատերերի միջոցով սկսեցին տեղեկություններ տարածել, թե «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» և նմանօրինակ կեղծ լուրեր՝ այդ կերպ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական պատկերը և մոլորության մեջ գցելով ամեն օր զինվորից լուր սպասող ծնողներին։ Պատերազմի ընթացքում ՊՈԱԿ–ի և նրա տնօրենի կատարած աշխատանքի վերլուծությանը հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք, իսկ այժմ փաստերով ներկայացնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան գումար է հատկացվել այս կառույցին և ինչի համար։

ՀՀ կառավարությունը 2020թ. համար պետական բյուջեից 733 մլն 555 հազար ՀՀ դրամ է հատկացրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ին։

Պայմանագիրը կնքվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջև (խմբ. Ներկայումս Հանրային հեռուստաընկերության տնօրեն)։ Պայմանագրով՝ ՊՈԱԿ–ը պետք է իրականացներ հանրային իրազեկում և հասարակական–քաղաքական հետազոտություններ։ Սակայն պարզվում է Հովհաննես Մովսիսյանի ղեկավարած կառույցը հատկացված միջոցների գերակշիռ մասը նախատեսել էր ուղղել ոչ թե երկրին սպառնացող արտաքին և անվտանգային խնդիրների մասին հանրությանն իրազեկելուն, այլ ներքաղաքական թեմաներով վերլուծությունների և կառավարությանը ոչ հաճո հրապարակումները հերքելուն։

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում էին Արցախի դեմ պատերազմ սկսելու մասին, Նախիջևանում համատեղ զորավարժություններ իրականացնում և մեդիատիրույթում հակահայկական հրապարակումներով հող նախապատրաստում հարձակման համար, Հայաստանի կառավարության ՊՈԱԿ–ը միլիոնավոր դրամների գումարներ էր մսխում ներքաղաքական թեմաների վերաբերյալ տարատեսակ ամփոփոգրեր պատրաստելու, հայկական ԶԼՄ–ների մշտադիտարկման, լրատվական դաշտում տեղ գտած ապատեղեկատվություն պարունակող հրապարակումները հերքելու և նմանօրինակ հարցեր լուծելու համար։

Այսպես՝ կառավարության և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի հետ կնքված պայմանագրով՝ 2020թ. հունվար–հոկտեմբերին նախատեսված է եղել մինչև 300 հրապարակում, վերլուծություն և տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ–ադրբեջանական հակամարտության, Ադրբեջանի հակահայ քարոզչության վերաբերյալ։

Նույն ժամանակահատվածում լրատվական դաշտում տեղ գտած տեղեկատվությունները հերքելու, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ներքաղաքական թեմաներով ամփոփագրերի, վերլուծական հոդվածների հրապարակման համար նախատեսված նյութերի թիվը եղել է 4000–ը։ Նշենք, որ ներկայացված ցուցանիշների մեջ ներառված չեն կառավարության աշխատանքների լուսաբանմանը կամ սոցիալ–տնտեսական թեմաներով վերլուծություններին վերաբերող տվյալները. խոսքը զուտ ներքաղաքական թեմաներին, ԶԼՄ–ների հերքելուն ուղղված միջոցների մասին է։

Համաձայն մամուլի հրապարակումների` Հովհաննես Մովսիսյանը ձևավորել և տևական ժամանակ համակարգել է հանրությանը պառակտած «ֆեյքերի» ֆաբրիկան։ Իսկ պատերազմական իրադրության պայմաններում, երբ հանրության ուշադրությունը ռազմաճակատն էր, Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ Նրա նշանակումով հանրայինում դրվեց տարբեր դասալիքների միջոցով բանակին վարկաբեկելու և ամեն կերպ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հողերը հանձնելու համաձայնագիրն արդարացնելու «առաքելության» մեկնարկը։ Հովհաննես Մովսիսյանը և նրա համախոհները այսօր էլ բանակի թիկունքում շարունակում են իրենց «առաքելությունը»՝ ֆեյքային գրոհների թիրախ դարձնելով ընդդիմադիրներին և ոչ յուրային լրատվամիջոցներին։

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>