«Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ
28
Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Պատերազմ Արցախում
Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան

Զոհված զինծառայողի մայրը հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանը լրտեսներ է ուղարկել իր հետևից. Տեսանյութ

Արցախում զոհված կապիտան Մկրտիչ Օհանյանի մայրը՝ Անահիտ Օհանյանը, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ նիստն «անբարոյականների» նիստ էր.

«Առանց ամաչելու շահարկել են մոր անունը, շահարկել են որդի կորցրած մորը, որ իբր ինչ-որ մեկի թելադրանքով ես եկել եմ այստեղ՝ վիշտը սրտիս ու ելույթ եմ ունեցել ձեր առաջ: Ես պատվերով համերգ տվող չեմ, եթե ես ցանկություն չունենայի, այստեղ չէի գա: Ես չեմ կարող հանգիստ նստել, ես չեմ կարող հանգիստ ողբալ, երբ դավաճանը իր աթոռին նստած է, չեմ կարող ուղղակի, բայց էլի ես չէի գա, եթե երեկվա միջադեպը չլիներ: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի շահարկելու որևիցե մոր անուն, ո՛չ մեկը. իմ վիշտը ինձ բավական է, ինչի՞ եք ստիպել՝ ես վեր կենամ, գամ էստեղ: Դե, եթե ստիպել եք, հիմա պատրաստ եղիր, պարոն վարչապետ լսելու այն, ինչ ես կասեմ, այն, ինչ չէի ասել:

Պարոն վարչապետ, դու ունե՞ս անձնագրային բաժին, դու ունե՞ս առողջապահության նախարարություն, եթե ունես, ուրեմն՝ իմ մասին տվյալներ նրանցից վերցնեիր, ոչ թե լրտեսներ ուղարկեիր իմ հիմնարկություն, որ լրտեսը նստեր պատի տակ և տեսներ, թե ես ինչ անցուդարձ եմ անում: Ես բուժաշխատող եմ, իսկ բուժաշխատողը, որը Հիպոկրատի երդում է տվել, ի՞նչ պետք է աներ հիվանդանոցում, թե՞ երևի ձեզ թվում է՝ այնտեղ ես ուրիշ բանուգործ չունեմ: Էդ դուք բանուգործ չունեք ձեր ազգային ժողովում նստած, ես լիքը գործ ունեմ անելու»:

Անահիտ Օհանյանը խնդրեց իշխանություններին՝ նման էժանագին քայլեր չանել.

«Ո՞ւր է ձեր ՊՆ-ն… չեմ ուզում ասել: Ուրեմն՝ իմացեք և շատ-շատերը գիտեն, բայց չգիտեմ՝ ինչի՝ լռում են, ինչի՞ եք լռում, ումի՞ց եք վախենում, ես արդեն ասել եմ՝ ոչինչ չունեմ վախենալու, իմ ամենաթանկագինը, իմ ամենահարազատը, իմ միս ու արյունը ես արդեն տվել եմ, նվիրել եմ քեզ, Նիկոլ, ոչ թե հայրենիքին: 18 տարի ծառայած սպային տվել եմ քեզ, դե հիմա իմ երեխու մարմինը բեր, անաստվա՛ծ, սրբախի՛ղծ, բե՛ր իմ երեխու մարմինը: Քո պաշտպանության նախարարը, ափսոս, որ Դավիթ անունն է կրում. Պարոն վարչապետ, հենց հիմա մի հատ հանձնաժողով ես ուղարկում ՊՆ, որ ստուգեն հաշվապահական թղթերը, թե ո՞ւր են գնացել մեր սպաների հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամսվա տան վարձը, հասկացեք, տան վարձը անգամ չի՛ փոխանցվել: Եթե մինչև ուրբաթ օրը առձեռն կփոխանցեք, իմ հասցեն հրաշալի դու գիտես, պարոն վարչապետ:

Եթե դուք չբերեք այդ փողը, ինձանից չնեղանաք: Դուք կարող եք ինձ ահաբեկել, կարող եք ինձ սպառնալ, բայց իմ ձայնը չեք կարող կտրել, բավական է արդեն: Ես ուզում եմ հենց հիմա իմ հասցեով մարդիկ ուղարկեք, պարոն վարչապետ, ուղարկեք, թող դարպասը բացեն ու էլ առաջ չգնան, տեսնեն քոչվորի տուն, որովհետև ձեր սպաները կյանքով չեն ապրել, դա կյանք չի եղել, որ իրենք են ապրել, ամռանը արևին, ձմռանը ձյան տակ սահման են պահել, քո ու քո ընտանիքի սահմանն են պահել միայն: Ու հիմա անգամ այդ տան վարձն էլ չեն փոխանցել, դա էլ են կերել: Պարոն վարչապետ, եթե ձեր փոխարեն մի հատ անգրագետ չոբան լիներ, ձեզանից լավ կկառավարեր այս երկիրը, որովհետև այդ չոբանը 5 հազար գլուխ ոչխար է տանում սարը, հայլի հետ կռիվ է տալիս, իր գառներին փրկում է, իսկ դու քո գառներին մատաղ արեցիր, անաստվա՛ծ, սրբապի՛ղծ»:

Նա դիմեց հայ մայրերին.

«Այստեղ տղամարդկանց տեղը չէ, այստեղ ձեր տեղն է՝ եկեք՝ պատասխան պահանջեք, պահանջեք ձեր երեխեքին, դուք չե՞ք հասկանում, որ այդ հողերը, որ թուրքի ձեռքին են, ձեր երեխեքի մարմինները այլևս չեն տալու, որովհետև արդեն անցել է 45 օր, նրանց մասունքները կամ որդերն են կերել, կամ գազաններն են հոշոտել, չեն էլ գտնելու: Դրան էինք մենք արժանի, դրա համար մենք երեխեք բերեցինք տվեցինք անաստված, ինչի՞ երկու օր հետո դու չարեցիր էն, ինչ արեցիր 40 օր հետո: Ո՞վ պետք է քեզ ինչ ասեր, գոնե հազարավոր երեխեքի գլուխը չէիր ուտի: Անաստված, սրբապիղծ, հեռացի՛ր»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>