ԱԺ տարածքում Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, բերվել է փշալար, դարպասները փակ են. Լուսանկար
Դիտել նաև
ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն
Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Ազգային ժողովի տարածքում ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում:
Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից Ոստիկանության զորքերը, Ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացնում և՛ ԱԺ դարպասներից դուրս, և՛ դրանցից ներս:
Բացի մեծ թվով ոստիկաններից, Ոստիկանությունը մեքենաներ ու փշալարեր է բերել ԱԺ տարածք, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո բացված ԱԺ դարպասների դուռը փակվել է, մուտքն ու ելքը, բացի ԱԺ անվտանգության ծառայողներից, հսկում է նաև Ոստիկանությունը:


