Գավառում և Ջերմուկում ձյուն է տեղում
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Գեղարքունիքի մարզի Գավառ և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

