Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքների ընթացքում
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Հարգելի հայրենակիցներ
Քիչ առաջ Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում:
Խնդրում ենք խուճապի չմատնվել»:

