Սերժ Սարգսյանը մեկնել է Ղրղզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 13-ին, աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:
Սերժ Սարգսյանը Ղրղզստանում մասնակցելու է ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպմանը:

