Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Ի պատասխան հայտնի «պոռնոաստղ» դավաճանի բարբաջանքին․ Կարապետ Գուլոյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե տեսանյութեր է տեսել, որոնցում երևում է, թե ինչպես է Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը «կազմակերպում» նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած գործողությունները․

«Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսան և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Կարապետ Գուլոյանը՝ Աբովյանի նախկին քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, գիշերը գալիս են կառավարության շենք, նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ՝ քրեորեն հետապնդելի։ Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ, իհարկե, իմ կողմից նշված Գագիկ Ծառուկյանի 2 փեսաները ոչ մի բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»,- ասել էր Հայկ Սարգսյանը։

Hraparak.am-ը կապվեցինք Կարապետ Գուլոյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել Հայկ Սարգսյանի հայտարարությունը, Գուլոյանը այն «պոռնոաստղ դավաճանի» բարբաջանք համարեց․

«Տեղեկացա, որ այսօր, գիշերային ակումբների հայտնի սիրահար, հանրության մեջ ճանաչված «շիշ բռնող» և պատահականության արդյունքում  պատգամավոր դարձած դավաճանը, իր և իր սեփական թիմի անհաջողությունը քողարկելու համար, երկրում խորացող ճգնաժամը մի կողմ դնելով, համարձակվել է ցեխ շպրտել իմ անվան վրա՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը: Ես չեմ հերքում, որ այդ չարաբաստիկ օրը, երբ լուր եմ ստացել, որ մարդիկ մտել են կառավարության շենք և կա անկարգությունների իրական վտանգ, ես, Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մի խումբ պատգամավորներ ժամանել ենք այնտեղ:

Տեղում հանգել ենք եզրակացության, որ արդեն իսկ սկսված անկարգություններն ամեն գնով պետք է կանխվի՝ առավել ծանր իրավիճակ թույլ չտալու նկատառումներով: Ես այնտեղ գտնվող պատգամավորների հետ միասին ունեցել եմ մեկ խնդիր՝ հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ բախումներ: Ասածս կփաստեն ներկաները, ոստիկանության և անվտանգության աշխատակիցները: Ցավալին այն է, որ երկիրը տանուլ տված իշխանությունը այլևս կախվում է փրփուրներից, իսկ նրա պատիվը փորձում է փրկել «պոռնոաստղը», ում հայրենիքը սկսվում և ավարտվում է գիշերային ակումբներում: Երիտասա՛րդ, իսկ երբ երկիրդ մեկ ստորագրությամբ հանձնվում էր թշնամուն, որպես ԱԺ պատգամավոր՝ ո՞ւր էիր դու, որտե՞ղ էիր վայելում կյանքը, ինչո՞ւ քո բարձր հեղինակությամբ չփորձեցիր կանխել ամբոխին, թե՞ որոշել էիր հետո լուծել նրանց հարցերը...։ Ուրեմն, չփորձես սլաքներ թեքել, չփորձես մեղքդ այլոց գրպանը գցել, չփորձես այս ծանր շրջանում, երբ ձեր ուժի ապաշնորհ քաղաքականության հետևանքով խայտառակ պարտություն ենք կրել, կորցրել հայրենիքի մի մասը, երբ հազարավոր քաջորդիներ զոհվել են հանուն հայրենիքի, երբ հազարավորները զրկվել են իրենց տնից, բնակավայրից, անատամ մեղադրանքներ հնչեցնել մի մարդու հասցեին, ում խոսքերի հավաստիությունը կարող է հաստատել այնտեղ գտնվող ցանկացած ոք: Գիտեմ, որ անհույս է, բայց մի փոքր արժանապատվություն ունեցիր»,- ասաց Գուլոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>