«Իմ քայլը» խմբակցության կողմից 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումը կարևորելը և նիստին մասնակցող պատգամավորների թիվը
Ազգային ժողովում հերթական նիստին քննարկվում է 2021 թվականի բյուջեի նախագիծը: Ինչպես հայտնի է, ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին, քանի որ համոզմունք ունեն որ այսօր միայն քննարկման հարց պետք է դառնա ռազմական դրության չեղարկումը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Դրան ի հակառակ՝ «Իմ քայլը» խմբակցությունը նկատեց, թե ինչ կարևոր նախագծեր են այսօր ներառված օրակարգում, որոնցից մեկը ներկայումս քննարկվող 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է: «Եթե դուք չունես պլան, թե ինչ ես անելու 2021 թվականին, որևէ քամի, ինչ ուղղությամբ էլ ուզում է լինի, չի կարող քեզ համընթաց լինել, հետևաբար այս պլանը պետք է քննարկվի այստեղ»,-ի պատասխան ընդդիմության դիրքորոշմանը՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Նշենք, որ բյուջեի նախագիծը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, իսկ թե «Իմ քայլը» պատգամավորներից որքան պատգամավոր է ներկա վերոնշյալ կարևոր նախագծի քննարկմանը՝ դատեք նկարից:
Աղբյուր՝ Tert.am

