Զինծառայողների զոհվելուն հանգեցնող գործողություններում ներգրավվածները պատժվելու են. կան ձերբակալվածներ. Վիտալի Ոսկանյան
Ծնողները նաև հարցեր են բարձրացնում քրեական գործի շրջանակներում՝ արդյոք այս կամ այ սպան պատժվելո՞ւ է, լրագրողներին ասաց Մարտական գործողությունների ընաթցում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը՝ տեղեկացնելով.
«Որևէ մեկը, ով ներգրավված է եղել այնպիսի գործողություններում, որոնք բերել են զինծառայողների զոհվելուն, պատժվելու են օրենքի խստությամբ, արդեն ունենք կալանավորվածեր: Խոսքը սպայական կազմի մասին է: Զորամասի մասով՝ հիմնականում Ջաբրայիլի հատվածում, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մեծ ապացույցներ ենք ձեռք բերում»:
Նա ավելացրեց, որ որոշ հատվածներում տեսնում են՝ հնարավոր է նաև հանցակազմի պարունակություն լինի:
Աղբյուր՝ «Այսօր»

