«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան
20
Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Պատերազմ Արցախում
ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան

Նիկոլ Փաշինյան. Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ. Տեսանյութ

Որեւէ կասկած չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան՝ ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, դրա համատեքստում կրում եմ պատասխանատավություն, այստեղ տարընթերցում չկա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդունո՞ւմ է, որ պատերազմը իր վարած քաղաքականության հետեւանքն է։

«Ես հասկանում եմ նաեւ, որ այս փաստի բերումով, ինչպես նախկինում գործունեության բերումով, պետք է  կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը կարողանա եզրահանգումների գա,  ինքը պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին։ Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա, հենց նույն զինվորներին լսելը, ընդդիմությանը լսելը, Կառավարությանը լսելը, բոլորին լսելը այս պրոցեսի շատ կարեւոր եւ անբաժանելի մասն է։ Եվ ես կարեւոր եմ համարում արձանագրելը, թե ինչ է տեղի ունեցել, իսկ տեղի է ունեցել, որ 2018թ․-ի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործը հատել էր չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության շուրջ։ Եթե Դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, որ շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018թ․-ի իրենց գրառումները, կանխատեսումները, որտեղ արձանագրել էին,  որ ԼՂ-ի շուրջ պարտություններ են լինելու, հողեր են հանձվելու, սա կամ նա է արվելու։ Այստեղ երեք տարբերակ կա՝ կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր Կառավարությունը կամ անձամբ ես դավադիր եմ, որ հատուկ եկել, հասել եմ իշխանության, որ Արցախի համար պրոբլեմներ ստեղծեմ եւ կա 3-րդ տարբերակ՝  տվյալ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել ԼՂ հարցի բանակցային գործընթացը եւ ինչ անխուսափելի պահանջներ եւ կոնսենսուս կա դրված ՀՀ-ի առաջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 Վարչապետը ներկայացրեց, թե ինչ է արելի ինքը, որպեսզի դա տեղի չունենա։

«Իմ  վարած քաղաքականությունը եղել է հետեւյալը՝ փորձել չհամաձայնել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը, եւ ըստ էության, հիմա կարող ենք ասել, ցավոք, մեզ դա չի հաջողվել, որովհետեւ մենք կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ ինքն ամեն ինչ արել է, որ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնի, որպեսզի այս երկուսուկես տարիների ընթացքում  Զինված ուժերի մարտունակությունը եւ զինվածության մակարդակը բարձրացնի։

«Մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ, օրինակ՝ ասում են, որ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մյուս կողմից էլ մեզ մեղադրում են, որ մենք ավելի վաղ ենք չենք ստորագրել այդ թուղթը, որպեսզի այդ տարածքները հանձնենք։ Մեզ մեղադրում են նաեւ, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, եւ մեզ մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար եւ մեր 20-ից 35 000 խմբավորումը շրջափակումից դուրս բերելու համար գնացել ենք այդպիսի քայլերի եւ այս ամենի պատասխանատուն առաջին հերթին իմն է, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար»,- հավելեց նա։

 Հարցին, թե Դուք ավելի վաղ հայտարարել էիք, որ բանակցությունները սկսում եք սեփական կետից, հիմա ո՞րն է Ձեր սեփական կետը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

«Սեփական կետ ասելով ես նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք եւ փորձելու ենք չհամաձայնել։ Դա էր այն կետը եւ ըստ էության նախորդ հարցին ի պատասխան անդրադարձա։ Ինչ վերաբերում է նոր կետին, ապա մենք պետք է վերլուծենք եւ ձեւակերպենք այն օրակարգը, որն ունենք այսօրվա իրավիճակի շուրջ, մասնավորապես՝ ԼՂ կարգավիճակի հարցի վրա։ Ամենակարեւոր խնդիրն այն է, որ ԼՂ ժողովուրդը պետք է այնտեղ ապրի։ ԼՂ կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաեւ հումանիտար, կոմունիկացիոն, տրանսպորտայաին եւ այլ հարցերը»։ 

Մեկ այլ հարցի, թե քաղաքական տարբեր ուժերը բարձրաձայնում են, որ կարող են ստորագրած  հայտարարության կետերն ավելի հայանպաստ դարձնել, ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման առաջարկ չի ստացել։

«Այս փաստաթուղը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն  է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը ցավոք, ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության, հետադարձ փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը կարծում եմ այսօր իրատեսական խնդիր չէ նման ձեւակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է հետագա բանակցություններին, ապա այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք  մեկնաբանությունների կարիք եւ տեղիք ունեն, եւ դրանց ընթացքում բոլոր առաջարկները ի մի կբերվեն եւ լավագույնները կփորձենք կյանքի կոչել։

Zham.am

Aysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>