ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից
4
Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Պատերազմ Արցախում
Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ»

ՄԻՊ-ը լրատվականներին հորդորում է հեռացնել ատելություն պարունակող մեկնաբանությունները

Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից։ Սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վերջին մի քանի օրվա ընթացքում կտրուկ աճել են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները: Շեշտակիորեն աճել է կեղծ կամ ոչ իրական օգտահաշիվների քանակն ու հենց այդ օգտահաշիվներն էլ առավել ագրեսիվն են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ընդ որում, այդ օգտահաշիվները հաճախ ոչ մասնագիտական դիտարկմամբ դժվար է տարբերակել, դրանք ի հայտ են գալիս կոնկրետ իրավիճակի կամ նույնիսկ առանձին հրապարակման կապակցությամբ, գործում են կազմակերպված, հստակ նպատակներով ու թիրախներով:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքացիներին խնդրում է ձեռնպահ մնալ այդպիսի «քննարկումների» ներքաշվելուց և որևէ պարագայում չտրվել նման սադրանքների: Դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում:

Պետական կամ հանրային որևէ այլ պաշտոն զբաղեցնող անձինք այս պատասխանատու օրերին հատկապես պարտավոր են դրսևորել հանրային համերաշխության օրինակելի պահվածք, այդ թվում՝ հանրային խոսքում, իրավունք չունեն կատարել այնպիսի գրառումներ կամ անել մեկնաբանություններ, որոնք պարունակում են ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ նույն կերպ նպաստում են ատելություն ու հետևաբար՝ լարվածություն տարածելուն:

Այս բարդ իրավիճակում չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը:

Ուստի, լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին Պաշտպանը խնդրում է հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, բռնության կոչ կամ սպառնալիք պարունակող մեկնաբանություններն ու գրառումները:

Խնդիրն այնքան արդիական է դարձել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել դա լուծելու համար: Դրանից բացի, ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>