Յուրա Մովսիսյանը կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը (Տեսանյութ )
«Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:
Նա ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել
«Իմ բոլոր ընկերներին հորդորում եմ դիտել «Խոստումը» ֆիլմը ապրիլի 21-ին:
Վերջապես, Հայոց ցեղասպանության իրական պատմությունը կյանքի է կոչվել մեծ էկրաններին»,- գրել է Մովսիսյանը:
Նշենք¸ որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին Լոս Անջելեսում¸ իսկ ապրիլի 27-ին նախատեսվում է ցուցադրել Հայաստանում և Ռուսաստանում:

