Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

«Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է». Լևոն Մնացականյան

Արդեն տևական ժամանակ է՝ իշխանամերձ շրջանակները,  իշխանության տարբեր ներկայացուցիչներ կեղծ լուրեր են շրջանառում այն մասին, թե «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին  տնօրեն Արթուր Վանեցյանը դասալիք է, Արցախում իրեն վստահված դիրքերը չի պաշտպանել և դիրքերում լուսանկարվելուց հետո այն լքել է և վերադարձել Երևան։

Ավելին, նոյեմբերի 10-ին՝ հայտնի եռակողմ համաձայնությունից հետո,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Հանրապետության հրապարակում և ԱԺ շենքի մոտ իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին՝ ասել էր. «Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների և իրենց շեֆերի հետևից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։

«Իմ դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը»,- այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում օրեր առաջ հայտարարել էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե  իր հրաժարականը պահանջած ընդդիմադիր գործիչը՝ գեներալների ուսադիրներով, Շոշի դիրքերը թողել ու փախել է, իսկ այսօր հայտարարում է, որ բանակի կողքին կանգնած է։

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ-ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ,- ասել էր Արթուր Վանեցյանը և ավելացրել,- Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը չի ծառայել բանակում, «դասալիք» է մնացյալ բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել, ծլկել է։ Ամենամեծ դասալիքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակից ազատված՝ մինչև պատերազմի սկսվելը գնում և կանգնում էին դիրքերում, նկարվում էին, զորքին շարում էին, էդ զորքը նորմալ չէր վերաբերվում, որ իրենց շարքում դասալիքներ կան»,- ասել էր նա։

168.am-ն իշխանությունների՝ Փաշինյանի և «Իմ քայլ»-ական պատգամավորների կողմից շրջանառվող այդ տեղեկությունների մասին զրուցեց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ Արթուր Վանեցյանն Արցախում իրեն վստահված պաշտպանական հատվածում կանգնած է եղել սկզբից մինչև վերջ։

«Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում՝ եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»,- նշեց Լևոն Մնացականյանը։

Հարցին, եթե իրեն վստահված վայրը Արթուր Վանեցյանը չի լքել, այդ դեպքում ինչո՞ւ են նրա անունը շահարկում և ներկայացնում՝ որպես դասալիք, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են նրա անունը շահարկում։ Բայց այն, որ նա ուղղություններից մեկում եղել ու մնացել է մինչև վերջ՝ փաստ է»։

Հաջորդ հարցին՝ եղե՞լ է որևէ դեպք, երբ Արթուր Վանեցյանը ստացել է որևէ առաջադրանք, սակայն այն չի կատարել, Լ. Մնացականյանը պատասխանեց. «Ոչ, նրանց խնդիրը միայն պաշտպանելն է եղել, առաջ գնալու խնդիր նրանց չի տրվել։ Իրենք տեղում այդ պաշտպանության  հարցն իրականացրել են»։

Լևոն Մնացականյանը նաև ընդգծեց, որ գնահատական չի կարող հնչեցնել՝ կապված այն կարծիքների հետ, թե զինվորները բարոյալքված են եղել, նահանջել են, և այլն, որի մասին խոսել է նաև վարչապետը,  բայց միանշանակ կարող է ասել, որ բանակը, զինվորը, որ ուղղություններում եղել է,  մինչև վերջ կանգնել ու կռվել է՝ իրեն պահել է բանակի զինվորին վայել ձևով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Հիշեցնենք նաև, որ այս հայտնի փաստաթուղթը հրապարակելուց հետո, հայաստանյան մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարեցին, որ անցկացնում են «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ Արցախը փրկելու ճանապարհներ փնտրելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>