Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ)
2
Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Պատերազմ Արցախում
18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը Իրանը շարունակելու է սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը․ Մոջթաբա Խամենեի Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ)

FAST հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ստեղծման եւ տնօրենի նշանակման մասին

FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ձեւավորման եւ գործող գործադիր տնօրենի նշանակման մասին:

Առաջին անգամ FAST-ի ստեղծման մտադրության մասին 2016 թ. հուլիսին խոսել էր սոցիալական ներդրող եւ գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը` նշելով, որ հիմնադրամն ուղղված է լինելու «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն»։

FAST հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: Ստեղծվել է Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի հինգ անդամ՝ ներառյալ հիմնադիրները: Խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Ալավերդյանը:

Ներկա դրությամբ FAST-ի Խորհրդատվական խորհրդին անդամակցելու համաձայնություն են տվել․ Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 2000-2016 թթ-ին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գլխավոր դասախոս, իսկ ներկայում՝ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ճարտարագիտության եւ մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), առողջության ոլորտում գլոբալ ինովացիաների ինստիտուտի տնօրեն Լորդ Դենհեմ Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի եւ Total SA նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը (Ռուսաստան), Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Գ.Ն. Ֆլյորովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը (Հայաստան), PicsArt ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), Հայաստանում ամենաբարձր գիտաչափական ցուցանիշ (h-index) ունեցող գիտնական, Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ, ֆիզ․​​—մաթ․ գիտությունների թեկնածու Վարդան Սահակյանը (Հայաստան): Խորհրդի կազմը կարող է լրացվել նոր անդամներով:

Խորհրդատվական խորհուրդը գլխավորել է Նուբար Աֆեյանը, ով ասել է. «Հայաստանի ապագան մեծ մասամբ կախված է նորարարական մոտեցում դրսեւորելու եւ գլոբալ շուկաներում մրցունակ ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու երկրի ընդունակությունից: FAST-ը այդ ներուժը տեսանելի ապագայում իրականություն դարձնելու կատալիզատոր է լինելու»:

«FAST հիմնադրամի հիմնական առաքելությունը լինելու է Հայաստանի ներսում եւ երկրից դուրս ինտելեկտուալ ուժերի միավորումը, եւ դրանց ուղղորդումն առավել արդիական խնդիրների լուծման համար, որոնք կորոշեն երկրի գիտատեխնիկական առաջընթացը», - մեկնաբանել է Յուրի Հովհաննիսյանը:

«Խորհրդային ժամանակ Հայաստանը եղել է մեծ երկրի գիտական եւ տեխնոլոգիական նորարարությունների բացարձակ առաջատարը: Հուսով եմ, որ FAST–ը թույլ կտա Հայաստանին վերադարձնել իր դիրքերը մի շարք ուղղություններում, ինչպես նաեւ կրթության եւ ակադեմիական հետազոտությունների ոլորտում: Եվ այս անգամ մենք հանդես կգանք որպես առաջատարներ գլոբալ մակարդակում ՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս», - ասել է Նաիրա Հովակիմյանը:

«FAST-ի մեկնարկը հիանալի իրադարձություն է Հայաստանի համար: Մեր հասարակությունը ամեն օր նոր մարտահրավերների է բախվում մի շարք ոլորտներում, եւ, Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության հարթակ ստեղծելով, մենք կարող ենք պահպանել մեր առաջատար դիրքերը նորարար տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Լորդ Արա Դարզին:

FAST-ի գործադիր տնօրեն է նշանակվել ձեռնարկատեր, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը: 1999 թ. Լոս Անջելեսում նրա կողմից ստեղծած Athgo ոչ առեւտրային կազմակերպությունն աշխարհի առաջատար ձեռնարկատիրական հարթակներից է եւ ունի ՄԱԿ-ի՝ Տնտեսական եւ Սոցիալական հարցերով Խորհրդի խորհրդատուի կարգավիճակ: Նրա կառավարմամբ Athgo-ն նպաստել է Եվրոպայում եւ Աֆրիկայում նորարարական էկոհամակարգերի զարգացմանը. շուրջ 10 000 երիտասարդ նորարարներ, ձեռներեցներ եւ ուսանողներ 80 երկրներից աջակցություն են ստացել, այդ թվում՝ ֆինանսական, իրենց նախագծերն ու նախաձեռնություններն իրականացնելու համար:

«Աշխարհում այսօր աննախադեպ տեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում: FAST-ը ստեղծվում է իր հիմնադիրների տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանի եւ ողջ աշխարհի հայերի պատմական գիտական ձեռքբերումների շնորհիվ: Գլոբալ ռեսուրսների հասանելիությունը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար գիտական եւ բաց նորարարական հանգույցներից մեկը: Ես պատկերացնում եմ մի աշխարհ, որում Հայաստանը տեխնոլոգիական միտումների թելադրողը կլինի տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: Ոգեւորված եմ, որ այս նախաձեռնության իրականացմանը մասնակցելու հնարավորություն ունեմ», - հայտարարել է Արմեն Օրուջյանը:

FAST-ի ստեղծման մասին հայտարարությանը հետեւած 9 ամիսների ընթացքում հիմնադիրները մի շարք արդյունավետ քննարկումներ են ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ գիտնականների, ներդրողների եւ ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երեւանյան թիմը տվյալների շտեմարան է հավաքել, որը ներառում է շուրջ 5000 գիտնականներ եւ ինժեներներ Հայաստանից ու Սփյուռքից: Նրանցից ավելի քան 120-ը իրենց ավանդն են ունեցել FAST նախաձեռնության քննարկման մեջ: Նախապատրաստական աշխատանքներում կարեւոր ներդրում են ունեցել նաեւ Համահայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU), Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Synopsis-ը, NSF-ն, National Instruments-ը եւ ավելի քան 100 անձինք, ովքեր կարեւոր եւ գնահատելի առաջարկություններ են ներկայացրել:

«Մեր գլխավոր նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ եւ մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ցանկանում ենք արագացնել Հայաստանում գիտատարողունակ ստարտափերի համար նորարական էկոհամակարգի ստեղծումը, նպաստել գիտության առեւտրայնացմանը, առավելագույնս օգտագործելով լոկալ եւ գլոբալ գիտական, ինժեներական եւ գործարար հանրության ներուժը: FAST-ի հիմնական նպատակն է երկկողմանի ճանապարհ կառուցել հայկական գիտության եւ գլոբալ բիզնեսի միջեւ», - նշել է Արթուր Ալավերդյանը:

FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջատար ինժեներական եւ արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ճեղքման համար: Հիմնադրամը կկենտրոնանա 4 ուղղությունների վրա՝ կրթություն, հետազոտություններ, ստարտափեր եւ արտադրություն: Յուրաքանչյուր ուղղության համար ձեւավորվելու է Փորձագիտական խորհուրդ:

FAST-ի երեք գլխավոր գործառույթներն են՝ լինել տեխնոլոգիական զարգացման կատալիզատոր, կենտրոնացնել եւ համակարգել ջանքերը: Ընդ որում FAST-ը աշխատելու է բաց հարթակի սկզբունքով, որը պատրաստ է լինելու զարգացնել գործընկերային հարաբերություններ Հայաստանում եւ երկրից դուրս գործող մասնավոր, պետական, հասարակական եւ գիտական կազմակերպությունների հետ: Կազմակերպչական առումով FAST-ը գործելու է որպես հիմնադրամների հիմնադրամ, ինքնին չհետապնդելով առեւտրային նպատակներ: Նախաձեռնության սահմաններում ստեղծվելու են առեւտրային վենչուրային հիմնադրամներ եւ այլ կառույցներ:

FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչեւ 15 մլն ԱՄՆ դոլար: Հիմնադիրները միջոցների ներգրավման գլոբալ արշավ կնախաձեռնեն՝ հինգ տարվա ընթացքում մինչեւ 250 մլն դոլար ներգրավվելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>