Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը հրավիրվել են ՀՔԾ. Լուսինե Սահակյան
Դիտել նաև
Հայտնի է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստի օրը
«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց
«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար». Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին դատարանից դուրս գալով հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սակայն տարօրինակն այն է, որ նորից հրավիրել են ՀՔԾ։ Ինչպես Իշխան Սաղաթելյանին, այնպես էլ Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ։ ՀՔԾ-ում կպարզենք, թե ինչու են հրավիրված»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Նա շեշտեց, որ, փաստորեն, դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին. «Շարունակությունը մնում է ժողովրդին»։
Նշենք, որ դատարանի դիմաց էին հավաքվել Սաղաթելյանի համակիրները, որոնք ծափահարություններով դիմավորեցին նրան։
Աղբյուր՝ NEWS.am

