Հետախուզվողը բերման է ենթարկվել
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Չարենցավան քաղաքի ավտոկայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Հայկ Դ.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

