Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Պետք է ստեղծվի կոլեգիալ մարմին, որն իր ձեռքը կվերցնի համակարգումը, կմտնի բանակցությունների մեջ և կփորձի այս վիճակն ինչ-որ կերպ բարելավել. Կարեն Բեքարյան

Պետք է հասկանանք հետևյալը՝ եթե այս իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը ուներ հնարավորություն ավելի լավ արդյունք ունենալու, ինչո՞ւ չի օգտագործել այդ հնարավորությունը, պարզ է չէ՞, որ եթե ստորագրել ես այդ թուղթը, ուրեմն առնվազն ավելի լավը չես ունեցել: Այս մասին Մատենադարանի մոտ հանրահավաքի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե վարչապետը հրաժարական տա ի՞նչ է սպասվում ստորագրած փաստաթղթի հետ կապված:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ եթե սա կոնկրետ այդ անձի ու իր թիմի լավագույն արդյունքը չէ ուրեմն այդ մարդը դավաճան է, ինքն իր երկրի համար չի ստացել լավագույն արդյունքը, ունենալով այդ հնարավորությունը՝ գնացել է վատ արդյունքի: «Հիմա եթե այդ մարդը դավաճան չի ու սա իր լավագույն արդյունքն է, պարզ է չէ, որ այս մարդը չի կարող սա բարելավել, եթե ունենար հնարավորություն բարելավելու բարելավված կլիներ»,- ասաց նա և հավելեց, որ այստեղ առաջանում է երկու խնդիր՝ կարո՞ղ է իշխանության մնալով բարելավել, շատ պարզ պատասխան՝ ոչ, որովհետև արդեն դա չի արել, երկրորդ՝ եթե իր ստորագրելուց հանկարծ հրաժարվելու փորձ անի, լրիվ խեղկատակ է դառնում իրենից բխող բոլոր հետևանքներով:

Ըստ Կարեն Բեքարյանի՝ հետևաբար մնում է մեկ ելք՝ արագ, մաքսիմալ արագ նրա հեռացումը, որ նոր եկող իշխանությունը կարողանա փորձել այս պայմաններից ավելի բարելավված վիճակ ստանալ: «Սա շանս է, որը կարող է ստացվել դա պայքարի վերջին էլեմենտն է, որը կարող է ստացվել: Այնքան վատ է ամեն ինչ, այնքան է տապալել ամեն ինչ, որ ես չեմ ակնկալում ռադիկալ փոփոխություն, բայց ինչ-որ բարելավում հնարավոր է»,- շեշտեց նա:

 

Կարեն Բեքարյանը նշեց, որ այսօր Հադրութի, և Մարտունիում մի մաս ունենք թշնամու ձեռքը, և չունենք որևէ կետ Ղարաբաղի կարգավիճակի մասին այդ փաստաթղթում: «Մենք այսօր ունենք մարդիկ, որոնք չգիտեն ինչ անեն, ինչպե՞ս դուրս գան, իրենց գույքով դուրս գա՞ն, թե՞ առանց գույքի: Հասկացեք ինչ հարցերի շրջանակ կա, և այս իշխանությունը, անձամբ այդ մարդը սա չի կարող բարելավել: Մենք ունենք ժամեր, որ գա որևէ իշխանություն, որը պատասխանատու կեցվածքով կմտնի բանակցություններ և կփորձի ինչ-որ բան բարելավել»,- ընդգծեց նա:

Հարցին՝ խոսակցություններ կան, թե այս պայմաններում ոչ ոք չի ուզի գա իշխանության, ստանձնի պարտավորություն, նա ասաց, որ հիմա հանրությունը ինչ-որ հատվածներ մտածում են, որ այս ամենի ներքո գործ ունենք ինչ-որ աթոռակռվի հետ:

«Ոչ, ես ուզում եմ պատկերացնել այն հոգեպես առողջ մարդուն, որն այս տապալված պայմաններում կգնա կվերցնի պատասխանատվություն, հետևաբար, սա որևէ կերպ աթոռակռվի խնդիր չունի և որևէ անհատ կամ քաղաքական ուժ նման բան չի կարող անել: Մենք գործ ունենք լրիվ ոչ օրդինար վիճակի հետ: Պետք է ազգային փրկության ճակատ, կոմիտե, որն իր ձեռքը կվերցնի կոորդինացիան՝ որպես կոլեգիալ մարմին, և այդ կոորդինացիայից ելնելով կիրականացնի բանակցությունները: Այսինքն՝ սա կոլեգիալ մարմին պետք է լինի, որը հիմա փորձ կանի սա ինչ-որ մի կերպ բարելավելու, հետո բնական ճանապարհով տալու իշխանությունների տրանսֆորմացիայի»,- շեշտեց նա։

«Ժողովու՛րդ, չկա այդ իքս մարդը, որ կգա, կասի՝ դուք սաղ քանդել եք, ես պատասխանատվությունը կստանձնեմ: Այս ուժերը ուզում են, որ կոլեգիալ մարմին լինի, որ մենք ունենանք անցում ինչ-որ բաներ փրկելու համար»,– ավելացրեց նա:

Կարեն Բեքարյանի խոսքով հերթական մանիպուլյացիան էլ այդ մարդու կողմից այն է,  թե այս ուժերը ցանկանում են վերսկսել պատերազմը և հավաստիացրեց, որ չկա նման բան: «Պարզ, տրամաբանական հարց եմ տալիս, ո՞ւմ դեմ սկսեն պատերազմ, ռուսական զորքի՞, որն արդեն եկած, կանգնած է որպես խաղաղապահ առաքելություն: Հիմա իրենք պատկերացնո՞ւմ են, թե որևէ մեկը այստեղ ցանկանում է ռուսի դեմ պատերազմ սկսե՞լ»,- ասաց նա: 

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>